Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 14։6. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»

Հովհաննես 14։6. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»

 «Հիսուսը պատասխանեց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»» (Հովհաննես 14։6, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Հովհաննես 14։6, «Արարատ» թարգմանություն)։

Հովհաննես 14։6-ի նշանակությունը

 Ով ցանկանում է պաշտել Հորը՝ Եհովա a Աստծուն, պետք է գիտակցի, թե որքան կարևոր դեր ունի Հիսուսը։

 «Ես եմ ճանապարհը»։ Հիսուսը բացել է Աստծուն ընդունելի կերպով մոտենալու «ճանապարհը»։ Օրինակ՝ Աստծուն պետք է աղոթենք Հիսուսի անունով (Հովհաննես 16։23, 24)։ Հիսուսի մահը մարդկանց հնարավորություն է տվել հաշտվել Աստծու հետ և վերագտնել նրա հաճությունը (Հռոմեացիներ 5։8–11)։ Հիսուսը նաև իր վարքով օրինակ թողեց, որը պետք է ընդօրինակեին Աստծուն գոհացնել ցանկացող մարդիկ (Հովհաննես 13։15

 «Ես եմ.... ճշմարտությունը»։ Հիսուսը ճշմարտությունն էր խոսում և դրա համաձայն էլ ապրում էր (1 Պետրոս 2։22)։ Նրան լսելով՝ անհատը կարող էր սովորել Աստծու մասին ճշմարտությունը (Հովհաննես 8։31, 32)։ Հիսուսը նաև «ճշմարտությունն» էր, քանի որ նրա միջոցով կատարվեցին աստվածաշնչյան մարգարեությունները. նա իրականացրեց Աստծու խոստումները (Հովհաննես 1։17; 2 Կորնթացիներ 1։19, 20; Կողոսացիներ 2։16, 17

 «Ես եմ.... կյանքը»։ Հիսուսն իր կյանքը տվեց, որպեսզի իրեն հավատ ընծայողները հավիտենական կյանք ունենան (Հովհաննես 3։16, 36)։ Նա նաև «կյանք» է մահացած մարդկանց համար, քանի որ հարություն է տալու նրանց (Հովհաննես 5։28, 29; 11։25

 «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»։ Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու համար մարդիկ պետք է ընդունեն Հիսուսի առանձնահատուկ դերը։ Նրանք կարող են դա անել՝ Աստծուն Հիսուսի անունով աղոթելով, ինչով ցույց են տալիս, որ ընդունում են Հիսուսի դիրքը (Հովհաննես 15։16)։ Նրանք նաև ընդունում են, որ միայն Հիսուսի միջոցով կարող են փրկվել (Գործեր 4։12; Փիլիպպեցիներ 2։8–11

Հովհաննես 14։6-ի համատեքստը

 Հովհաննես 13–17-րդ գլուխներում կարդում ենք Հիսուսի խորհուրդները, որոնք նա տվեց իր 11 աշակերտներին իր մահվանը նախորդող գիշերը։ 14-րդ գլխում Հիսուսն իր աշակերտներին հորդորեց, որ հավատ դրսևորեն իր և իր Հոր հանդեպ, ինչպես նաև սիրեն ու հնազանդվեն նրանց (Հովհաննես 14։1, 12, 15–17, 21, 23, 24)։ Նա ցույց տվեց, թե որքան մտերիմ է եղել և շարունակում է մտերիմ լինել իր Հոր հետ (Հովհաննես 14։10, 20, 28, 31)։ Թեև կարճ ժամանակ անց Հիսուսը վերադառնալու էր երկինք, նա իր ընկերներին հավաստիացրեց, որ մենակ չի թողնի նրանց (Հովհաննես 14։18)։ Նա նաև խոստացավ, որ նրանք կունենան «օգնական», այսինքն՝ «սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի [նրա] անունով» (Հովհաննես 14։25–27)։ Այս և այլ կերպերով Հիսուսը նախապատրաստեց իր աշակերտներին գալիք փորձություններին։