Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մրջյուն-փայտահատի բեղիկի մաքրման եղանակը

Մրջյուն-փայտահատի բեղիկի մաքրման եղանակը

 Մաքուր լինելը շատ կարևոր է միջատի համար, որպեսզի նա կարողանա թռչել, բարձրանալ ինչ-որ բանի վրա կամ զգալ շրջապատը։ Օրինակ՝ եթե մրջնի բեղիկը կեղտոտ է, նրա համար ավելի դժվար է կողմնորոշվել, հաղորդակցվել և հոտեր զգալ։ Դա է պատճառը, որ «անհնար է գտնել կեղտոտ միջատ,— ասում է կենդանաբան Ալեքսանդր Հեքմանը։— Նրանք գտել են իրենց շրջապատի աղտոտվածության դեմ պայքարելու միջոցը»։

 Նկատի առնենք հետևյալը։ Հեքմանը և նրա կոլեգաները ուսումնասիրել են մրջյուն-փայտահատի մի տեսակի (Camponotus rufifemur)՝ բեղիկները մաքրելու մեխանիզմը։ Նրանք հայտնաբերել են, թե ինչպես է այդ մրջյունը իր բեղիկներից հեռացնում կեղտի տարբեր չափերի մասնիկներ. նա ծալում է իր ոտքը՝ ձևավորելով յուրատեսակ սեղմիչ և յուրաքանչյուր բեղիկը քաշում է այդ սեղմիչի միջով։ Սեղմիչի կոշտ ցցամազերը հեռացնում են կեղտի մեծ կտորները։ Բարակ սանրիկը, որի ատամների միջև եղած արանքները ճիշտ այն լայնության են, ինչ որ մրջնի բեղիկների մազերի արանքները, հեռացնում է ավելի փոքր մասնիկները։ Իսկ ամենափոքր մասնիկները, որոնց չափերը չեն գերազանցում մարդու մազի տրամագծի 1/80-րդ մասը, հեռացվում են է՛լ ավելի մանր ցցամազեր ունեցող սանրիկով։

 Դիտեք, թե ինչպես է մրջյուն-փայտահատը մաքրում իր բեղիկները

 Հեքմանը և նրա թիմը վստահ են, որ բեղիկները մաքուր պահելու մրջյունների մեխանիզմը իր կիրառությունը կարող է գտնել արդյունաբերության ոլորտում։ Օրինակ՝ մաքրելու այսպիսի եղանակները կարելի է օգտագործել միկրոէլեկտրոնային նուրբ բաղադրիչներ և կիսահաղորդիչներ արտադրելիս, որի ընթացքում նույնիսկ չնչին աղտոտվածությունը կարող է խոտանի պատճառ դառնալ։

 Ի՞նչ եք կարծում։ Մրջյուն-փայտահատի բեղիկի մաքրման էֆեկտիվ եղանակը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։