Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎԻՇՏԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լավագույն օգնությունը սգացողների համար

Լավագույն օգնությունը սգացողների համար

ՀԱՐԱԶԱՏ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԱՅՆՈՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ։ Սակայն մասնագետների լավագույն խորհուրդները, ինչպես արդեն նշվեց, շատ հաճախ ներդաշնակ են վաղուց ի վեր Աստվածաշնչում գրված իմաստուն սկզբունքներին։ Սա փաստում է, որ Աստվածաշնչի տված խորհուրդները միշտ արդիական են և վստահելի։ Բայց սա դեռ ամենը չէ. այնտեղ գրված են այնպիսի տեղեկություններ, որ ուրիշ ոչ մի տեղ չենք կարող գտնել։ Դրանք կարող են խորապես մխիթարել վիշտ ապրող մարդկանց։

  • Մեր մահացած հարազատները չեն տառապում

    Աստվածաշնչում ասվում է. «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։ Այնտեղ նաև ասվում է, որ «կորչում են [նրանց] մտքերը» (Սաղմոս 146։4)։ Աստծու Խոսքը մահը համեմատում է քնի հետ (Հովհաննես 11։11

  • Սիրառատ Աստծու հանդեպ ամուր հավատ ունեցողները մխիթարություն են գտնում

    Աստվածաշնչում՝ Սաղմոս 34։15 համարում, ասվում է. «Եհովայի a աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց օգնության աղաղակին»։ Աղոթքը պարզապես լավ հոգեթերապիա կամ մտքերը կարգավորելու միջոց չէ։ Մեր սիրտը Արարչի առաջ բացելը օգնում է անձնական փոխհարաբերություններ զարգացնել նրա հետ, այն անձնավորության, ով ի զորու է մխիթարելու մեզ։

  • Մեզ հրաշալի ապագա է սպասում

    Պատկերացրեք մի ժամանակ, երբ մահացածները կրկին կյանք կստանան, որ ապրեն այստեղ՝ երկրի վրա։ Աստվածաշնչում բազում անգամներ խոսվում է այդ ժամանակվա մասին։ Նկարագրելով, թե երկրի վրա ինչպիսի պայմաններ կլինեն այդ օրերում՝ Աստվածաշունչն ասում է. «[Աստված] կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4

Շատերը, ովքեր սկսել են ճանաչել ու հավատալ Եհովա Աստծուն՝ մեր Արարչին, ամուր հույս են ձեռք բերել, որ նորից կտեսնեն իրենց մահացած հարազատներին։ Դա նրանց շատ է զորացրել ու օգնել հաղթահարելու իրենց վիշտը։ Էնը, ով 65 տարվա համատեղ կյանքից հետո կորցրեց իր ամուսնուն, ասում է. «Աստվածաշունչը վստահեցնում է, որ մեր մահացած հարազատները չեն տառապում, և Աստված հարություն է տալու բոլոր այն մարդկանց, ովքեր իր հիշողության մեջ են։ Ամեն անգամ, երբ սկսում եմ մտածել իմ կորստի մասին, այս ամենը միտքս է գալիս, և դա ինձ ուժ է տալիս, որ կարողանամ հաղթահարել կյանքիս ամենածանր վիշտը»։

Թինան, ում մասին արդեն նշվել է այս հոդվածաշարում, ասում է. «Այն օրվանից ի վեր, երբ Թիմոն մահացավ, միշտ զգացել եմ Եհովայի աջակցությունը։ Այդ ծանր օրերին ավելի ակնհայտ եմ զգացել, որ նա ինձ օգնում է։ Հարության մասին Աստվածաշնչի խոստումը շատ իրական է ինձ համար։ Այն ինձ ուժ է տալիս, որ շարունակեմ ապրել, մինչև կգա այն օրը, երբ նորից կտեսնեմ Թիմոյին»։

Նման զգացումներ ունեն նաև միլիոնավոր այլ մարդիկ, ովքեր համոզված են, որ Աստվածաշունչը վստահարժան է։ Նույնիսկ եթե մտածում եք, որ Աստվածաշնչի խոստումները անիրատեսական են կամ պարզապես երազանք են, ապա հանուն ձեր իսկ բարօրության պետք է ուսումնասիրեք փաստերը և տեսնեք՝ այնտեղ գրված խորհուրդները և խոստումները իսկապես վստահելի են, թե ոչ։ Թերևս դուք էլ կհամոզվեք, որ Աստվածաշունչը լավագույն օգնությունն է տալիս բոլոր նրանց, ովքեր սգում են իրենց հարազատի կորուստը։

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ՀՈՒՅՍ ԿԱ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դիտեք այս թեմային առնչվող տեսանյութեր՝ տեղադրված մեր կայքում՝ jw.org/hy

Աստվածաշունչը խոստանում է, որ ապագայում մենք կրկին կտեսնենք մեր մահացած հարազատներին

Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ

Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։ Աստվածաշնչի հստակ պատասխանը մխիթարական է և հուսադրող։

Տես ԳՐԱԴԱՐԱՆ > ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (տեսանյութերի բաժին. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ)

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԲԱՐԻ ԼՈՒՐ ԼՍԵԼ

Որտեղի՞ց կարող ենք բարի լուր լսել այն դեպքում, երբ վատ լուրերը այսքան շատ են։

Տես ԱԱՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ> ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

a Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։