Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստանա քաղաքը

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Ղազախստան

Այցելություն Ղազախստան

ՂԱԶԱԽՆԵՐԸ հնում ապրել են քոչվորի կյանքով։ Մինչ օրս որոշ ղազախ հովիվներ տարվա տարբեր ժամանակներին իրենց հոտերը տանում են տարբեր արոտավայրեր։ Ամռանը անասուններին տանում են բարձրադիր վայրեր, որտեղ ավելի հով է, իսկ ձմռանը իջնում են ավելի տաք, ցածրադիր արոտավայրեր։

Որոշ ղազախներ ապրում են ժամանակակից զարգացած քաղաքներում։ Սակայն շատ սովորույթներ, կերակուրներ և ձեռքի աշխատանքներ արտացոլում են նրանց նախնիների քոչվորական կյանքը։ Ղազախները բանաստեղծությունների, երգերի և ազգային գործիքներով կատարվող գեղեցիկ երաժշտությունների հարուստ ժառանգություն ունեն։

Յուրդերը՝ քոչվորների ավանդական շարժական կացարանները, դարձել են բնության հետ ներդաշնակության մեջ ապրող մարդու խորհրդանիշը։ Հովիվները մինչ օրս էլ սիրում են ապրել յուրդերում, իսկ քաղաքներում բնակվող ղազախները հաճախ օգտագործում են դրանք հատուկ առիթների ժամանակ։ Յուրդերը ծառայում են որպես հարմարավետ կացարաններ նաև զբոսաշրջիկների համար։ Դրանց ներսում կարելի է տեսնել ղազախ կանանց հմուտ ձեռքի գործերը՝ զանազան ասեղնագործություններ, մանվածքներ և ձեռագործ գորգեր։

Յուրդի ներսում

Գյուղերում ապրող ղազախ ընտանիքների համար ամենաթանկ կենդանին ձին է։ Նրանք ձի նշանակող 21 բառ ունեն՝ յուրաքանչյուրն իր նրբերանգով, և ավելի քան 30 բառեր և արտահայտություններ՝ ձիու մազածածկույթի գույնը նկարագրելու համար։ Լավ ձին համարվում է հարգի և արժեքավոր նվեր։ Գյուղական տարածքներում տղաները սովորում են ձիավարել դեռ վաղ տարիքից։

Ղազախ ընտանիքներում միսը ավանդական ճաշի սեղանի անբաժան մասն է։ Ղազախների ուտելիքները սովորաբար կծու չեն։ Նրանց սիրած ըմպելիքներից են կումիսը, որը պատրաստվում է զամբիկի կաթից և շատ առողջարար է համարվում, նաև շուբաթը, որը ուղտի կաթից պատրաստվող յուղոտ ու փոքր-ինչ թթվաշ ըմպելիք է։

Ալմաթիյում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղի դռները միշտ բաց են շրջայցերի համար։

Զգուշավոր ձյունահովազը ամռան ամիսներին բնակվում է Ղազախստանի բարձր լեռներում