Աստվածաշնչյան սկզբունքներ. իմաստություն, որը երբեք չի հնանում
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ՝ շրջայցի եք գնացել հնագիտական հուշարձանների թանգարան։ Ցուցանմուշների մեծ մասը ծակծկված, խունացած ու մաշված է, իսկ մի քանիսն էլ այնքան խարխուլ վիճակում են, որ դրանցից նույնիսկ մեծ կտորներ են բացակայում։ Սակայն դրանց մեջ կա մի ցուցանմուշ, որը զարմանալիորեն անվնաս ու ամբողջական է մնացել. դրա հանճարեղ կերտվածքը պահպանվել է ամենայն մանրամասնությամբ։ Էքսկուրսավարին հարցնում եք. «Այս ցուցանմուշը մյուսներից համեմատաբար ավելի նո՞ր է»։ «Ո՛չ,— պատասխանում է նա,— հակառակը՝ այն ներկայացված ցուցանմուշներից ամենահինն է և երբեք չի վերանորոգվել»։ «Գուցե այն պաշտպանվա՞ծ է եղել անբարենպաստ եղանակային պայմաններից»,— կրկին հարցնում եք դուք։ «Ո՛չ,— պատասխանում է էքսկուրսարվարը,— այն դիմացել է ամենակատաղի քամիներին ու տեղատարափ անձրևներին, ավելին՝ շատերն են փորձել վնասել այն»։ Թերևս մտածեք. «Տեսնես այն ինչի՞ց է պատրաստված»։
Ինչ-որ առումով Աստվածաշունչը նման է այդ զարմանահրաշ, յուրօրինակ հուշարձանին։ Այն շատ հին է, մարդկությանը հայտնի ամենահին գրքերից մեկը։ Իհարկե, ուրիշ հին գրքեր էլ կան, բայց քայքայված հուշարձանների պես՝ այդ հին ձեռագրերից շատերը ժամանակի ընթացքում զգալիորեն վնասվել են։ Դրանց բովանդակությունը նույնպես հնացել է։ Օրինակ՝ այդ ձեռագրերում նշված գիտական տեղեկությունները հերքվել են ժամանակակից հայտնագործությունների և ի հայտ եկած անժխտելի փաստերի լույսի ներքո։ Իսկ դրանցում նշված բժշկական խորհուրդները ավելի շուտ վտանգավոր են, քան օգտակար։ Շատ ձեռագրերից էլ միայն պատառիկներ են պահպանվել, իսկ մնացած մասը կորել կամ անդառնալիորեն վնասվել է։
Սակայն Աստվածաշունչը տարբերվում է այդ բոլոր ձեռագրերից։ Թեև այն շատ հին է, և դրա առաջին գրքերը գրվել են ավելի քան 3 500 տարի առաջ, բայց այն ամբողջությամբ պահպանվել է մինչև մեր օրերը։ Դարերի ընթացքում Ժամանակավրե՞պ, թե ժամանակից էլ առաջ» շրջանակը)։
Աստվածաշունչը անընդհատ հարձակումների է ենթարկվել. այն այրել են, արգելքի տակ դրել, փորձել են նսեմացնել դրա արժեքը։ Չնայած որ գիրքը անցել է այդ փորձությունների բովով, դրա բովանդակությունը նույնն է մնացել։ Փաստերը ցույց են տալիս, որ Աստվածաշունչը ոչ միայն չի հակասում նոր հայտնագործություններին, այլև հաճախ իր ժամանակների համար զարմանալիորեն առաջադիմական տեղեկություններ է բովանդակում (տես «ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԿԱՐԻՔԸ ԲՈԼՈՐՍ ՈՒՆԵՆՔ
Գուցե հարցնեք. «Իսկ աստվածաշնչյան խորհուրդները իսկապես գործնակա՞ն են մեր օրերում»։ Նախքան այս հարցի պատասխանը գտնելը, մտածեք. «Որո՞նք են մարդկության առաջ ծառացած ամենածանր ու ամենասարսափելի խնդիրները»։ Հավանաբար, ձեր միտքը եկան պատերազմները, Երկիր մոլորակի աղտոտվածությունը, հանցագործությունները, բարոյական չափանիշների անկումը։ Նկատի առեք աստվածաշնչյան ներքոհիշյալ սկզբունքները և հարցրեք ինքներդ ձեզ. «Եթե մարդիկ այս սկզբունքներով ապրեին, արդյո՞ք աշխարհն ավելի լավը չէր լինի»։
ԼԻՆԵԼ ԽԱՂԱՂԱՍԵՐ
«Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են, որովհետև նրանք կկոչվեն «Աստծու որդիներ»» (Մատթեոս 5։9)։ «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։
ԼԻՆԵԼ ՈՂՈՐՄԱԾ ԵՎ ՆԵՐՈՂԱՄԻՏ
«Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են, որովհետև նրանց հանդեպ ողորմած կլինեն» (Մատթեոս 5։7)։ «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան * մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (Կողոսացիներ 3։13)։
ՍԻՐԵԼ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ՄԱՐԴԿԱՆՑ
«[Աստված] մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա» (Գործեր 17։26)։ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։
ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԵՐԿՐԱԳՆԴԻՆ
«Եհովա Աստված վերցրեց մարդուն ու նրան բնակեցրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա մշակի այն ու հոգ տանի նրան» (Ծննդոց 2։15)։ Աստված «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։
ԽՈՐՇԵԼ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՆԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ, ինչպես որ վայել է սուրբ մարդկանց» (Եփեսացիներ 5։3)։
ԼԻՆԵԼ ԱԶՆԻՎ ՈՒ ՋԱՆԱՍԵՐ
«Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։ «Ով գողանում է, թող էլ չգողանա, այլ թող տքնաջան աշխատի» (Եփեսացիներ 4։28)։
ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՐԵՆ ՕԳՆԵԼ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ ԵՂՈՂՆԵՐԻՆ
«Սփոփեք վհատված հոգիներին, թիկունք կանգնեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ» (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Հարկավոր է «հոգ տանել որբերին և այրիներին, երբ նեղության մեջ են» (Հակոբոս 1։27)։
Աստվածաշունչը ոչ միայն թվարկում է այդ սկզբունքները, այլև բացատրում է, թե դրանք ինչու են արժեքավոր, և թե ինչպես կարող ենք առօրյայում կիրառել դրանք։ Թերևս կհամաձայնեք, որ եթե ավելի շատ մարդիկ իրենց կյանքում կիրառեին նշված սկզբունքները, մարդկության խնդիրները զգալիորեն կնվազեին։ Դա նշանակում է, որ
աստվածաշնչյան սկզբունքները իսկապես որ գործնական են և ժամանակահարմար։ Իսկ անձամբ ձեր կյանքում դրանք ի՞նչ օգուտներ կարող են բերել արդեն այսօր։ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՕԳՆԵԼ ՁԵԶ
Աշխարհի ամենաիմաստուն մարդը մի առիթով ասել է. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթեոս 11։19)։ Եվ իսկապես, որպեսզի պարզ դառնա խորհուրդը կամ սկզբունքը իմաստուն է, թե ոչ, հարկավոր է կիրառել այն և տեսնել, թե ինչ արդյունքներ են լինում։ Ուստի թերևս մտածեք. «Եթե աստվածաշնչյան սկզբունքները իսկապես գործնական են, ուրեմն պետք է որ իմ կյանքում էլ օգուտներ բերեն։ Իսկ դրանք ինչպե՞ս կարող են օգնել ինձ հաղթահարել իմ ունեցած խնդիրները»։ Քննենք մի օրինակ։
Սոֆին * ապրում էր ուրախ, լիարժեք ու ակտիվ կյանքով։ Բայց անսպասելիորեն նրա կյանքում մի քանի ցավալի կորուստներ եղան։ Մահացավ նրա դեռահաս աղջիկը, նրա ամուսնությունը քայքայվեց, բացի այդ՝ նա ֆինանսական լուրջ դժվարությունների մեջ ընկավ։ Սոֆին պատմում է. «Այլևս չգիտեի՝ ով եմ ես։ Ո՛չ երեխա ունեի, ո՛չ ամուսին, ո՛չ տուն։ Ինձ ոչնչություն էի զգում. կորցրել էի ինքս ինձ, էլ ուժ չունեի և չգիտեի՝ ինչու եմ ապրում»։
Սոֆին սեփական փորձով հասկացավ, թե որքան ճիշտ են հետևյալ խոսքերը. «Մեր կյանքի օրերը յոթանասուն տարի են, և եթե ավելի մեծ ուժով ութսուն տարի էլ լինեն, միևնույնն է, դրանք նեղությամբ ու տառապանքով են լի։ Դրանք արագ անցնում են, և մենք թռչում ենք» (Սաղմոս 90։10)։
Սոֆին իր կյանքի այդ ծանր ժամանակներում դիմեց Աստվածաշնչի օգնությանը։ Արդյունքները պարզապես ապշեցուցիչ էին։ Ինչպես կտեսնենք հաջորդ երեք հոդվածներում, շատ այլ մարդիկ էլ են զգացել, որ Աստվածաշունչը հրաշքներ է արել իրենց կյանքում, երբ կիրառել են դրա խորհուրդները։ Այդ մարդկանց օրինակը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը իսկապես կարելի է նմանեցնել հոդվածի սկզբում նկարագրված հուշարձանին։ Ի տարբերություն խորհուրդներ պարունակող մնացած բոլոր գրքերի՝ այն երբեք չի հնանում և ժամանակավրեպ չի դառնում։ Գուցե պատճառն այն է, որ Աստվածաշունչը, այսպես ասած, այլ նյութից է. գուցե այնտեղ Աստծո՞ւ մտքերն է գրված, ոչ թե մարդկանց (Հնարավոր է՝ դուք էլ եք համաձայն, որ կյանքը կարճ է և լի խնդիրներով։ Երբ խնդիրներն այնքան են շատանում, որ թվում է՝ դրանց ծանրության տակ ուր որ է կկոտրվեք, ո՞ւմ եք դիմում մխիթարություն, աջակցություն և հուսալի խորհուրդ ստանալու համար։
Եկեք տեսնենք, թե Աստվածաշունչը գործնականում ինչպես է օգնում։ Այն սովորեցնում է, թե՝
-
ինչպես կարելի է հնարավորինս խուսափել խնդիրներից,
-
ինչպես լուծել ծագած խնդիրները,
-
ինչպես դիմանալ այն իրավիճակներին, որոնք հնարավոր չէ փոխել։
Հաջորդ հոդվածներում ավելի հանգամանորեն կխոսվի այս ամենի մասին։
^ պարբ. 10 Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում (Սաղմոս 83։18)։
^ պարբ. 24 Այս և մյուս երեք հոդվածներում որոշ անուններ փոխված են։