Աստված տեսնո՞ւմ է ձեր տառապանքը
Ոմանց կարծիքով՝ Աստծու համար միևնույնն է՝տառապում ենք, թե ոչ։
ԻՍԿ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է
Աստված տեսնում է մարդկանց տառապանքը և ցավ է զգում
«Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա.... ու ցավ զգաց իր սրտում» (Ծննդոց 6։5, 6)։
Աստված վերջ է դնելու տառապանքին
«Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։
Ինչ է Աստված ցանկանում ձեզ համար
«Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ Եվ դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ» (Երեմիա 29։11, 12)։
«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։