Դուք կարող եք մնայուն օրհնություններ ստանալ Արարչից
Կուզենայի՞ք ապրել մի աշխարհում, որը զերծ է պատերազմներից, բռնարարքներից և ընդհարումներից։
Կուզենայի՞ք, որ աշխարհում այլևս չլինեին հիվանդություն, տառապանք ու մահ։
Կուզենայի՞ք, որ ձեր միտքը խաղաղ լիներ՝ զերծ անհանգստություններից ու մտահոգություններից։
Կուզենայի՞ք ապրել մի աշխարհում, որտեղ երբեք բնական աղետներ չեն լինում։
Մեր սիրառատ Արարիչը, որը ստեղծել է այս հրաշք երկրագունդը, խոստացել է օրհնել մարդկությանը՝ տալով նրանց խաղաղ ու երջանիկ կյանք։ Սա ամենևին էլ երազանք չէ։
Կարդալով այս ամսագրի մյուս հոդվածները՝ դուք կիմանաք, թե.
Աստված ինչ է զգում մարդկության առնչությամբ
Աստված իր գրավոր Խոսքի միջոցով ինչ է ուզում փոխանցել մեզ
Աստծու մարգարեները ինչ են գրել նրա խոստացած օրհնությունների վերաբերյալ
Աստված ինչպես կարող է օգնել մեզ, որ երջանիկ լինենք և՛ այսօր, և՛ ապագայում
Եկեք նախ քննենք, թե ինչ փաստեր կան, որ Արարիչը սիրում է մեզ։