Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված՝ «աղոթքներ Լսողը», սիրով լսում է մեզ (ՍԱՂՄՈՍ 65։2)

Շարունակեք աղոթել Աստծու հավանությունը ստանալու համար

Շարունակեք աղոթել Աստծու հավանությունը ստանալու համար

Աստված մարդկանց յուրահատուկ պարգև է տվել. բոլորս կարող ենք աղոթքի միջոցով հաղորդակցվել նրա հետ և ասել, թե ինչ ենք զգում։ Դավիթ մարգարեն իր աղոթքի մեջ ասաց. «Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու» (Սաղմոս 65։2)։ Բայց ինչպե՞ս է հարկավոր աղոթել, որ Աստված լսի և օրհնի մեզ։

ԱՂՈԹԵՔ ԽՈՆԱՐՀ ԵՎ ԱՆԿԵՂԾ ՍՐՏՈՎ

Անձնական աղոթքների ժամանակ դուք կարող եք «նրա [Աստծու] առաջ դատարկել ձեր սիրտը», այսինքն՝ պատմել նրան ձեր ամենախոր մտքերի և ամենանվիրական զգացմունքների մասին (Սաղմոս 62։8)։ Ամենակարողին հաճելի են անկեղծ և սրտաբուխ աղոթքները։

ԱՍՏԾՈՒՆ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ԴԻՄԵՔ

Ամենակարող Աստծու տիտղոսները շատ են, բայց նա միայն մեկ անուն ունի. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։ Եհովա անունը Սուրբ Գրքում հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Բազմաթիվ մարգարեներ Աստծուն իր անունով են դիմել։ Օրինակ՝ Աբրահամն աղաչել է Աստծուն. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ի՞նչ պիտի տաս ինձ, քանի որ ես անզավակ եմ մնում» (Ծննդոց 15։2)։ Աղոթելիս մենք նույնպես պետք է գործածենք Աստծու Եհովա անունը։

ՁԵԶ ՀԱՐԱԶԱՏ ԼԵԶՎՈՎ ԱՂՈԹԵՔ

Աստված հասկանում է մեր մտքերն ու զգացմունքները՝ անկախ այն բանից, թե ինչ լեզվով ենք արտահայտում դրանք։ Նրա Խոսքը հավաստիացնում է. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35

Բայց Աստծու օրհնությունները ստանալու համար միայն աղոթելը բավարար չէ։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե էլ ինչ է հարկավոր անել։