Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ճամփորդող ալբատրոսի թռիչքը

Ճամփորդող ալբատրոսի թռիչքը

ԿԱՆ թռչուններ, որ կարող են ճախրել առանց մեծ էներգիա ծախսելու։ Դրանցից է, օրինակ, ճամփորդող ալբատրոսը։ Այս թռչնի թևերի բացվածքը 3,4 մետր է, իսկ քաշը՝ մոտ 8,5 կիլոգրամ։ Ալբատրոսը կարող է հազարավոր կիլոմետրեր թռչել՝ ծախսելով շատ քիչ էներգիա։ Գաղտնիքը նրա թևերի կառուցվածքի և ճախրելու տեխնիկայի մեջ է։

Նկատի առնենք հետևյալը։ Թռիչքի ժամանակ, երբ ալբատրոսը թևերը ամբողջությամբ բացում է, գործի են դրվում հատուկ ջլեր, որոնք նրա թևերը բացված են պահում, և թևի մկանները հանգիստ վիճակում են լինում։ Մյուս գաղտնիքը, թե ինչպես է նա ժամեր շարունակ ճախրում, այն է, որ նա կարողանում է հմտորեն «խաղալ» ծովային քամիների հետ։

Ծովի վրա ալբատրոսը թռչում է վերև, ապա շրջվում և ներքև սլանում՝ շարունակ կրկնելով այս պտույտը։ Այս գործողությունը օգնում է նրան շարունակելու թռիչքը՝ չնայած քամու դիմադրությանը։ Վերջին տարիներին գիտնականները պարզեցին, թե ինչպես է դա ալբատրոսին հաջողվում։ Բարձր լուծաչափ ունեցող սարքեր և հատուկ համակարգչային ծրագրեր օգտագործելով՝ նրանք հասկացան, որ այս թռչունները քամուն հանդիպակաց վեր թռչելիս պոտենցիալ էներգիա են հավաքում, ապա շրջվում ու թռչում են ներքև՝ քամու ուղղությամբ՝ այս անգամ հավաքելով արագություն նորից դեպի վեր, առանց էներգիա ծախսելու, քամուն ընդառաջ թռչելու համար։ Մասնագետներն ասում են, որ ալբատրոսը էներգիա է հավաքում, առանց որևէ ուժ գործադրելու։ Արդյունքում նա կարողանում է ժամերով ճախրել՝ առանց թևերը թափահարելու։

Ինժեներները ալբատրոսի ճախրելու տեխնիկան ուսումնասիրելով՝ հնարավոր է՝ կարողանան պատրաստել այնպիսի օդանավեր, որոնք ավելի քիչ վառելանյութ կծախսեն և նույնիսկ կաշխատեն առանց շարժիչի։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք ճամփորդող ալբատրոսի էներգիա խնայելու հմտությունը, ինչպես նաև թևերի կառուցվածքը էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ դրանք ծրագրված են եղել։