ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Եզակի վեբ կայք
ԸՆԹԵՐՑԵՔ Աստվածաշունչը մոտ 50 լեզուներով և Աստվածաշնչի վրա հիմնված նյութեր ավելի քան 500 լեզուներով։
ԴԻՏԵՔ նյութեր մոտ 70 ժեստերի լեզուներով։
ՕԳՏՎԵՔ կայքից հարյուրավոր լեզուներով։
ԼՍԵՔ աստվածաշնչյան հուզիչ պատմությունների վրա հիմնված ձայնային ներկայացումներ։
ՏԵՍԵՔ, թե ինչպես են աստվածաշնչյան դեպքերը կենդանանում պատկերազարդ պատմությունների միջոցով։
ԴԻՏԵՔ աստվածաշնչյան ներկայացումներ ու տեսանյութեր, որոնք կօգնեն ձեզ հաղթահարելու տարբեր խնդիրներ։
ԲԵՌՆԵՔ գրքեր, հոդվածներ, ձայնային ֆայլեր, և այդ ամենը՝ անվճար։
ՓՆՏՐԵՔ տարբեր թեմաներ՝ օգտվելով ««Դիտարանի» ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ»՝ ինֆորմացիայի հարուստ աղբյուր, որտեղ կարելի է գտնել ավելի քան 100 լեզուներով նյութեր։
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Ուզում եմ երջանիկ ընտանիք ունենալ։ Վերջերս ես ու կինս խնդիրներ ունեցանք։ Իրավիճակը ավելի բարդացավ, երբ ծնվեցին մեր երեխաները։ Մենք օգնության կարիք ունեինք»
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է.
«Տունը իմաստությամբ կկառուցվի և խորաթափանցությամբ կհաստատվի» (Առակներ 24։3)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ ՎԵԲ ԿԱՅՔԸ
«Ամուսիններ և ծնողներ» բաժինը կարող է օգնել ձեզ տարբեր հարցերում՝
ինչպես հաղթահարել ամուսնության առաջին տարվա խնդիրները
ինչպես լավ փոխհարաբերություններ պահպանել կողակցի ծնողների հետ
ինչպես դաստիարակել երեխաներին
ինչպես խուսափել վեճերից
ինչպես լուծել ֆինանսական խնդիրները
(Տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՄՈՒՍԻՆՆԵՐ ԵՎ ԾՆՈՂՆԵՐ)
«Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը ընդգրկում է բազում թեմաներ ընտանեկան կյանքի վերաբերյալ՝ սկսած ամուսնությանը նախապատրաստվելուց մինչև տարեց ծնողներին հոգ տանելը։
(Նաև առկա է օնլայն www.mt1130.com/hy-armn վեբ կայքում։ Տե՛ս ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ)
ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Կյանքում երեխաներիցս թանկ բան չունեմ։ Ուզում եմ, որ նրանք դառնան այնպիսի մարդիկ, որոնցով ես կհպարտանամ»
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է.
«Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ ՎԵԲ ԿԱՅՔԸ
«Երեխաներ» բաժնում կարելի է գտնել աստվածաշնչյան պատկերազարդ պատմություններ, առաջադրանք-նկարներ, տեսանյութեր և Աստվածաշնչից դասեր, որոնց օգնությամբ կարող եք սովորեցնել ձեր երեխաներին, որ....
լինեն հնազանդ
դրսևորեն բարություն
լեզու գտնեն իրար հետ
շնորհակալություն հայտնեն
(Տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԵՐԵԽԱՆԵՐ)
«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» և «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքերը հարուստ են գեղեցիկ նկարներով։ Դրանք կարող եք ընթերցել ձեր երեխաների հետ։
(Նաև առկա է օնլայն www.mt1130.com/hy-armn վեբ կայքում։ Տե՛ս ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ)
ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Ուզում եմ որոշ խորհուրդներ գտնել ծնողներիս, ընկերներիս և հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների և դպրոցի վերաբերյալ։ Ես արդեն երեխա չեմ և չեմ ուզում, որ ինձ թելադրեն՝ ինչ անեմ»
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է.
«Թող քո սիրտը ուրախացնի քեզ քո երիտասարդության օրերում» (Ժողովող 11։9)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ ՎԵԲ ԿԱՅՔԸ
«Պատանիներ» բաժնում կան հոդվածներ և տեսանյութեր, որոնք կարող են օգնել քեզ, եթե....
քեզ միայնակ ես զգում
խնդիրներ ունես դպրոցում
խախտել ես ծնողներիդ սահմանած որևէ կանոն
ենթարկվում ես ճնշումների, ծաղրուծանակի կամ սեռական ոտնձգության
(Տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ)
«Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին և 2-րդ հատորներում (2-րդ հատորը առկա է ռուսերեն) քննարկվում են հաճախ տրվող 77 կարևոր հարցեր։
(Նաև առկա է օնլայն www.mt1130.com/hy-armn վեբ կայքում։ Տե՛ս ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ)
ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԱՍԻՆ
«Ուզում եմ հասկանալ Աստվածաշունչը։ Ի՞նչ պետք է անեմ»
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է.
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու.... համար» (2 Տիմոթեոս 3։16)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ ՎԵԲ ԿԱՅՔԸ
Կայքում առկա է «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», որը ճշգրիտ է և հեշտ ընթեռնելի։
(Տե՛ս ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ)
«Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» բաժինը հստակորեն պատասխանում է ամենատարբեր հարցերի, օրինակ՝ «Աստվա՞ծ է պատասխանատու մեր տառապանքների համար» կամ «ի՞նչ է լինում մահից հետո»։
(Տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ)
«Ցանկանո՞ւմ եք Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն» էջն այցելելով՝ կարող եք անվճար ուսումնասիրության հարցում ուղարկել։
(Գլխավոր էջում սեղմեք «Աստվածաշնչի ուսումնասիրություն» հղումը)
«Ես չշարունակեցի ընթերցել Աստվածաշունչը, քանի որ չէի հասկանում այն։ Բայց երբ սկսեցի «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի օգնությամբ ուսումնասիրել Աստծու Խոսքը, զարմացա, թե որքան պարզ ու հստակ է այն» (Քրիստինա)։
Ամեն օր մոտ 700 000 մարդ այցելում է jw.org վեբ կայք։ Դուք էլ կարող եք միանալ նրանց։