Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Լուսատտիկի հրաշք լապտերիկը

Լուսատտիկի հրաշք լապտերիկը

ԼՈՒՍԱՏՏԻԿՆԵՐԻ մի տեսակ (Photuris ենթաընտանիքից) ունի առանձնահատուկ լապտերիկ կամ լույս արձակող օրգան, որը շերտավոր թեփուկներով է պատված, ինչի շնորհիվ զգալիորեն ուժգնանում է միջատի արձակած լույսի պայծառությունը *։

Շերտավոր թեփուկներ

Նկատի առնենք հետևյալը։ Գիտնականները հայտնաբերել են, որ որոշ լուսատտիկների լապտերիկների մանր թեփուկները կազմում են շերտավոր մակերես, որը հիշեցնում է կիսով չափ իրար վրա դասավորված թիթեղներ կամ սալիկներ։ Թեփուկների մի ծայրը վեր է թեքված ընդամենը 3 միկրոմետրով, ինչը մարդու մազի հաստության մեկ քսաներորդ մասից էլ քիչ է։ Այս աննշան թեքության շնորհիվ լուսատտիկի լապտերիկը մոտ 50 տոկոսով ավելի պայծառ լույս է արձակում, քան կարձակեր, եթե թեփուկները հարթ մակերես կազմեին։

Հնարավո՞ր էր արդյոք այս հայտնագործության շնորհիվ բարձրացնել էլեկտրական սարքերի մեջ օգտագործվող լուսադիոդների արդյունավետությունը։ Դա պարզելու համար գիտնականները լուսադիոդը պատեցին շերտավոր մակերեսով, որը նման էր լուսատտիկի լապտերիկի մակերեսին։ Արդյունքում լուսադիոդը սկսեց 55 տոկոսով ավելի շատ լույս արձակել։ Ֆիզիկոս Անիկ Բեյն ասում է. «Այս աշխատանքի մեջ ամենակարևորն այն է, որ ակնհայտ երևում է, թե որքա՜ն բան կարող ենք սովորել, եթե խորությամբ ուսումնասիրենք բնությունը»։

Ի՞նչ եք կարծում։ Այս լուսատտիկի հրաշք լապտերիկը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

^ պարբ. 3 Գիտնականները դեռ չեն ուսումնասիրել այդ լուսատտիկի բոլոր տեսակները։