Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ձիու ոտքը

Ձիու ոտքը

ՁԻՆ կարող է քառատրոփ սլանալ մոտ 50 կմ/ժ արագությամբ։ Թեև ձիու վազքի ժամանակ մեծ մեխանիկական աշխատանք է կատարվում, սակայն նա համեմատաբար քիչ էներգիա է ծախսում։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Գաղտնիքը ձիու ոտքի կառուցվածքի մեջ է։

Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում ձիու քառատրոփ վազքի ժամանակ։ Երբ ձին ոտքը դնում է գետնին, առաձգական մկանաջլային հյուսվածքները էներգիա են կլանում, ապա, ինչպես զսպանակի դեպքում է լինում, այդ հյուսվածքները հետ են մղում էներգիան՝ առաջ հրելով ձիուն։

Բացի այդ, քառատրոփ վազքի ժամանակ ձիու ոտքերը դողում են մեծ հաճախականությամբ, ինչը գուցե վնասեր ձիու ջլերը, եթե նրա ոտքերի մկանները չգործեին որպես մեղմիչներ (ամորտիզատորներ)՝ մեղմելով այդ տատանումները։ Գիտնականներն այս կառուցվածքն անվանում են «բարձրակարգ մասնագիտացված մկանաջլային համակարգ», որն ապահովում է ձիու ոտքի շարժունությունը և ամրությունը։

Ինժեներները փորձում են ստեղծել չորսոտանի այնպիսի ռոբոտներ, որոնց վերջույթները կունենան նույն կառուցվածքը, որ ձիու ոտքն ունի։ Սակայն այդ կառուցվածքն այնքան բարդ է, որ ներկայիս ինժեներական գիտելիքներով և առկա նյութերով դժվար է կրկնօրինակել այն, ինչպես հայտնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բիոնիկական ռոբոտատեխնիկայի լաբորատորիան։

Ի՞նչ եք կարծում։ Ձիու ոտքի հանճարեղ կառուցվածքը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։