Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ | ՀՈԳԻ

Հոգի

Հոգի

Թե ինչ է հոգին և թե ինչ է տեղի ունենում նրա հետ, երբ մարդ մահանում է, կրոնները տարբեր կերպ են մեկնաբանում։ Բայց Աստվածաշունչը հստակ բացատրություն է տալիս։

Հոգին անմա՞հ է

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերը հավատում են, որ հոգին անմահ է։ Ոմանք կարծում են, թե այն ամեն անգամ վերածնվում է՝ վերամարմնավորվում, այսինքն՝ երբ նախկին մարմինը մահանում է, հոգին ծնվում է մեկ այլ մարմնում։ Ուրիշներն էլ ասում են, որ հոգին ի վերջո տեղափոխվում է մեկ այլ ոլորտ, օրինակ՝ երկինք կամ դժոխք։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստծու Խոսքը չի սովորեցնում, որ հոգին անմահ է։ Ընդհակառակը՝ հաճախ նշում է, որ հոգին մեռնում է։ Եզեկիել մարգարեն, ում Աստված գրել է տվել աստվածաշնչյան գրքերից մեկը, ասել է, որ հոգին կարող է պատժվել մահով։ Իսկ մեկ այլ դեպքում մահացածի առնչությամբ Աստվածաշնչում օգտագործված է «մեռած հոգի» արտահայտությունը (Ղևտական 21։11)։ Հստակ է՝ Աստվածաշունչը չի սովորեցնում, որ հոգին անմահ է։

«Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (Եզեկիել 18։20

Հոգին առանձի՞ն է մարմնից

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Հոգին կենդանի է պահում մարմինը, բայց լքում է այն, երբ մարդը մահանում է։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշնչում խոսվում է մի կնոջ մասին, որը ծնունդ է տվել «հոգիների», այսինքն՝ կենդանի, շնչող մարդկանց (Ծննդոց 46։18)։ Իրականում, Աստվածաշնչում հանդիպող «հոգի» եբրայերեն բառը կարող է թարգմանվել «շնչող»։ Երբեմն նույն բառը օգտագործվում է նաև կենդանիների առնչությամբ։ Բացի այդ, Աստվածաշունչն ասում է, որ հոգին սնվելու կարիք ունի (2 Օրենք 12։20)։ Եթե հոգին մարմնից առանձին էություն լիներ, մի՞թե շնչելու կամ ուտելու կարիք կունենար։ Աստվածաշնչում «հոգի» բառը շատ հաճախ վերաբերում է կենդանի անձնավորությանը ամբողջությամբ՝ իր մարմնով, զգացմունքներով և բնավորության գծերով։

«Նա.... ծնեց այս տասնվեց հոգուն» (Ծննդոց 46։18

Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ մահվան ժամանակ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Անժխտելի է, որ մարդու մարմինը քայքայվում է մահից հետո։ Նույնքան անժխտելի է այն, որ «գերեզմանում.... ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն» (Ժողովող 9։10)։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ երբ մարդը մահանում է, «նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։4)։ Մեռած հոգին անգործունյա վիճակում է, այդ իսկ պատճառով Աստվածաշնչում հաճախ փոխաբերական առումով մահացածի մասին խոսվում է ինչպես «քնած» մարդու (Մատթեոս 9։24

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Երբ մահանում է քո սիրելի անձնավորությունը, ուզում ես իմանալ, թե որտեղ է նա, ինչ վիճակում է, արդյոք չի տանջվում։ Քանի որ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ մահացածները անգիտակից վիճակում են, կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ մեր սիրելի անձնավորությունը այլևս չի տառապում։ Բացի այդ, Եհովայի տված խոստումը կարող է սփոփել մեր վիշտը։ Այն է՝ ապագայում հարություն տալ, արթնացնել անգիտակից վիճակում գտնվող՝ մահացած հոգիներին (Եսայիա 26։19

«Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5