Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Վերքերը բուժելու մեր մարմնի ունակությունը

Վերքերը բուժելու մեր մարմնի ունակությունը

ՄԱՐԴՈՒ կենսագործունեության համար բազմաթիվ կարևոր գործոններից մեկը մեր մարմնի՝ վերքերը ապաքինելու և վնասված հյուսվածքները վերականգնելու ունակությունն է։ Այս պրոցեսը սկսվում է վնասվածք ստանալու պահից։

Նկատի առնենք հետևյալը։ Ապաքինման պրոցեսը ընթանում է բջիջների մի շարք բարդ ֆունկցիաների հաջորդականությամբ։

  • Թրոմբոցիտները կպչում են վերքի հարակից հյուսվածքներին, կազմում արյան մակարդուկ և խցանում վնասված արյունատար անոթները։

  • Բորբոքային հակազդեցության պրոցեսը պաշտպանում է վարակներից և հեռացնում ցանկացած «թափոն», որ առաջացել է տրավմայի հետևանքով։

  • Օրերի ընթացքում վնասված հյուսվածքները սկսում են փոխարինվել նորերով, վերքը փոքրանում է, իսկ վնասված անոթները՝ վերականգնվում։

  • Վերջում վնասվածքի թարմ սպին ձևափոխվում է, և վնասվածքի գոտին ամրանում է։

Մասնագետները, արյան մակարդվելու ունակությունից ոգեշնչված, աշխատում են այնպիսի պլաստմասսա (պլաստիկ նյութ) ստեղծելու ուղղությամբ, որը կարող է վերականգնել իր վնասված հատվածները։ Նման ինքնավերականգնվող պլաստմասսաներում կան զուգահեռ մանր խողովակներ, որոնք լցված են երկու տեսակի քիմիական միացություններով։ Երբ պլաստմասսան վնասվում է, դրանք սկսում են «արնահոսել», և այդ միացությունների միախառնումից առաջանում է գելային զանգված, որը տարածվում է՝ ծածկելով առաջացած ճաքերն ու անցքերը։ Գելային զանգվածը պնդանում է և վերածվում կարծր նյութի, որի շնորհիվ վերականգնվում է վնասված պլաստմասսայի նախկին ամրությունը։ Մասնագետներից մեկը ընդունում է, որ դեռևս զարգացման փուլում գտնվող սինթետիկ վերականգնման այս պրոցեսը հիշեցնում է բնության մեջ արդեն իսկ գոյություն ունեցող ինքնավերականգնման պրոցեսը։

Ի՞նչ եք կարծում։ Մեր մարմնի՝ վերքերը բուժելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։