Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Շինարարական գործը փառք է բերում Եհովային

Շինարարական գործը փառք է բերում Եհովային

Շինարարական գործը փառք է բերում Եհովային

«Աչքերիս չեմ հավատում։ Երբեք չէի պատկերացնում, որ այսպիսի հրաշալի Սրահ կունենանք, որտեղ կարող ենք հավաքվել և փառաբանել Եհովային։ Փողով հնարավոր չէ գնել նման ուրախություն, որ ես ապրում եմ հիմա» (ՄԱՐԻԱ, ՄԵՔՍԻԿԱ)։

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ուրախությամբ հավաքվում են միասին՝ Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի մասին սովորելու համար (Սաղմոս 27։4; Եբրայեցիներ 10։23–25)։ Նրանց հատկապես ուրախություն է պատճառում երկրպագության հարմար վայրերում հավաքվելը։ Վերջին տարիներին նրանք աշխարհի բազմաթիվ երկրներում երկրպագության հազարավոր նոր վայրեր են կառուցել, որոնք կոչվում են Թագավորության սրահներ։

Ո՞րն է եղել այդ շինությունները կառուցելու պատճառը։ Ո՞վ է կատարում այդ աշխատանքը։ Եվ ի՞նչ ազդեցություն է թողնում այդ գործը այն կատարողների վրա։ Այս հարցերին պատասխանելու համար եկեք նկատի առնենք Մեքսիկայում և Բելիզում կատարված աշխատանքները։

Մի քանի հազար Թագավորության սրահների կարիք կա

Նախկինում Եհովայի վկաները իրենց երկրպագությունը մատուցելու համար հավաքվել են ցանկացած մատչելի վայրում՝ հետնաբակերում, Վկաների տներում, պահեստներում, ավտոտնակներում կամ վարձու սրահներում։ Այդ ժամանակ այս հավատարիմ Վկաները հաճախ մտածել են, թե որքան լավ կլիներ, եթե իրենց Թագավորության սրահն ունենային։

1994 թ.–ին Մեքսիկայում 388 000 Վկա կար։ Ինչպես ցույց տվեցին եղբայրների այդ տարվա հաշվարկները, որպեսզի բոլոր ժողովները կարողանային հավաքվել առանձին երկրպագության վայրերում, Թագավորության 3 300 նոր սրահների կարիք կար։ Ի՜նչ ահռելի գործ էր դա։

Որոշ ժողովներ արդեն կառուցել էին Թագավորության սրահներ, երբ դրա հնարավորությունն ունեցել էին։ Սակայն հետագա հինգ տարիներին պարզ դարձավ, որ անհրաժեշտ թվով Թագավորության սրահներ ունենալու համար հարկավոր է ավելի շատ Սրահներ կառուցել և ավելի արագ։ Ինչպե՞ս է կատարվում այս գործը։

Հմուտ կամավորների շրջագայող խմբեր

1999 թ.–ին շինարարական նոր ծրագիր սկսեց գործել։ Ամբողջ Մեքսիկայում սկսեցին կազմավորվել Թագավորության սրահների շինարարության խմբեր։ Ողջ երկրից բազմաթիվ Եհովայի վկաներ, որոնցից շատերը շինարարական հմտություններ ունեին, ցանկություն հայտնեցին մասնակցելու այս ոգևորիչ ծրագրին։ Այժմ Մեքսիկայում գործում է 35 այդպիսի խումբ, և մեկ խումբ էլ կազմավորվել է Բելիզում։

Թագավորության սրահների շինարարության այս խմբերը սովորաբար բաղկացած են լինում մոտ ութ կամավորներից, որոնց թվում լինում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։ Նրանք աշխատում են լրիվ աշխատանքային օրով, անվճար։ Կամավորների այս ուրախ խմբերը տեղափոխվում են մի վայրից մեկ ուրիշ վայր երկրի ներսում, որպեսզի առաջնորդություն վերցնեն շինարարական նախագծերում։ Կամավորները աշխատում են օրական ութ ժամ՝ երկուշաբթիից ուրբաթ և յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օր։ Նրանց օրը սկսվում է առավոտյան ժամը 7։00–ին Աստվածաշնչի մի համարի քննարկումով, որից հետո նրանք նախաճաշում են։ Նրանք պատրաստ են անելու ցանկացած գործ, որ իրենց կհանձնարարվի։ Օրինակ՝ կանայք աշխատում են տղամարդկանց կողքին՝ կատարելով այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ պատերը սվաղելը, սալիկներ ամրացնելը և ներկելը։

Տեղի ժողովը իր օգնությունն է ցույց տալիս՝ կամավորներին կացարանով ապահովելով, նրանց հագուստը լվանալով և նրանց համար կերակուր պատրաստելով։ Սրահի շինարարական աշխատանքներին մասնակցելուց բացի՝ կամավորներն ու տեղի Վկաները վայելում են միմյանց հետ շփումը քրիստոնեական հանդիպումների ժամանակ և տնետուն ծառայությանը մասնակցելիս։

Կամավոր լինելու օրհնությունները

Ինչպե՞ս են այս կամավորները վերաբերվում իրենց կատարած գործին։ «Ճիշտ է, մենք աշխատում ենք թե՛ ցուրտ, թե՛ շոգ ժամանակ, ուտում ենք կերակուրներ, որոնց ծանոթ չենք, հաճախ ենք տեղափոխվում, ապրում ենք մեր ընտանիքներից հեռու և հաճախ չենք ունենում ժամանակակից շատ հարմարություններ,— ասում է Դանիելը, որը ավելի քան երեք տարի ծառայել է որպես կամավոր։— Սակայն այդ դժվարությունները աննշան են՝ մեր ստացած օրհնությունների հետ համեմատած»։

Որո՞նք են այդ օրհնություններից մի քանիսը։ Կամավորներից շատերը շինարարական նոր հմտություններ են ձեռք բերում։ Սակայն Կարլոս անունով մի կամավոր, որը վերահսկում է շինարարության մեծ խմբերից մեկի գործունեությունը, նշում է, որ ավելի մեծ օրհնություն է այն, ինչ նա զգում է։ «Մենք դարձել ենք մի ընտանիք՝ 20 հոգուց բաղկացած,— ասում է նա։— Մենք ուտում ենք միասին, աշխատում ենք միասին, միասին ուսումնասիրում ենք, միասին աղոթում ենք։ Մենք մտերմացել ենք միմյանց հետ»։

Շինարարության խմբերի անդամները մտերմանում են նաև տեղի ժողովի անդամների հետ։ Խոսեն, որը մասնակցել է ավելի քան 100 շինարարական նախագծերի, պատմում է. «Մեր սրտերը ջերմությամբ են լցվում, երբ տեսնում ենք, թե ինչպես են տեղի Վկաների աչքերում ուրախության արցունքներ հայտնվում, և նրանց դեմքերը փայլում են երախտագիտությունից այն բանի համար, որ իրականացել է Թագավորության նոր սրահ ունենալու իրենց երազանքը»։ Նա շարունակում է. «Մենք ուրախանում ենք՝ իմանալով, որ մյուսների հավատն ամրանում է նույնիսկ այն փոքր գործից, որ կատարում ենք մաքուր երկրպագության նոր վայր կառուցելու համար»։

Ապշեցուցիչ աշխատանք

Երկրպագության այս վայրերը շքեղ կամ աչքի ընկնող շինություններ չեն։ Թագավորության սրահները պարզ կառույցներ են, ուստի կառուցվում են արագ և առանց մեծ ծախսերի։ Հնարավորության դեպքում շինարարներն օգտագործում են տվյալ տեղանքում մատչելի շինարարական նյութերը և կիրառվող մեթոդները։ Այդ ամենի շնորհիվ վեց շաբաթում կարելի է նոր Սրահ կառուցել։

2007 թ.–ին Բելիզի բոլոր ժողովները Թագավորության նոր սրահներ ունեին՝ ընդհանուր հաշվով՝ 17 Սրահ։ Իսկ Մեքսիկայում 1999 թ.–ից ի վեր ավելի քան 1 400 Սրահ է կառուցվել։

Թեև շատ մեծ գործ է արվել, սակայն անելու դեռ շատ բան կա (Մատթեոս 9։37)։ Եհովայի վկաների թիվը այժմ Մեքսիկայում հասել է ավելի քան 600 000–ի։ Նրանք շաբաթական երեք անգամ հանդիպումներ են ունենում Աստծու Խոսքից սովորելու համար։ Հետևաբար, մոտ 2 000 նոր Սրահների կարիք կա։ Եթե շինարարական այս գործը պարզապես մարդկանց ջանքերից կախված լիներ, հնարավոր չէր լինի այդ նպատակին հասնել։ Բայց ինչպես երևում է արդյունքներից, Եհովա Աստծու օգնությամբ «ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։26

[Շրջանակ/նկար 22–րդ էջի վրա]

«Նրանք անում են այն, ինչ ասում են»

Թագավորության սրահների շինարարության գործը միայն տեղի ժողովի անդամների վրա չէ, որ ազդեցություն է ունենում։ Օրինակ՝ Բելիզում Թագավորության սրահներից մեկի շինարարության ընթացքում մի մարդ, որի կինը հիսունական էր, ասաց իր կնոջը, որ երբ Եհովայի վկաները ավարտեին իրենց «եկեղեցու» շինարարությունը, նա սկսելու էր հաճախել նրանց հանդիպումներին։ Ի՞նչը այդ մարդու մեջ նման ցանկություն առաջացրեց։ «Ես տեսնում եմ, որ Աստված նրանց հետ է,— ասաց նա։— Նրանք չեն վիճում, երբ աշխատում են միասին։ Նրանք անում են այն, ինչ ասում են»։

[նկար]

Թագավորության սրահ Օրանժ Ուոքում, Բելիզ

[Շրջանակ/նկար 23–րդ էջի վրա]

Ջանքեր՝ ամբողջ աշխարհում

Թագավորության սրահների շինարարության խմբեր կազմավորվել են 120 երկրներում։ Բերված են ընդամենը մի քանի երկրների անուններ, որտեղ կամավորները ուրախությամբ մասնակցում են այդ գործին.

Անգոլա, Բոլիվիա, Գանա, Դոմինիկյան Հանրապետություն, Եթովպիա, Զամբիա, Թուվալու, Լիբերիա, Խորվաթիա, Հնդկաստան, Հոնկոնգ, Ղազախստան, Մոլդովա, Նիգերիա, Պապուա Նոր Գվինեա, Ջամայկա, Ռուանդա, Վենեսուելա, Ուկրաինա, Ֆիջի։

[նկարներ]

Թագավորության սրահ Ակապուլկոյում

Մեքսիկայի՝ Թագավորության սրահների շինարարության խմբերից մեկի անդամները

[նկար 23–րդ էջի վրա]

Թագավորության սրահ Տլասկալայում