Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

Նրա անտեսանելի հատկությունները հստակ երևում են

Նրա անտեսանելի հատկությունները հստակ երևում են

Հավատո՞ւմ ես Աստծուն։ Եթե այո, կարո՞ղ ես փաստել նրա գոյությունը։ Ճշմարտությունն այն է, որ մեզ շրջապատող ամեն բան փաստում է մեր Ստեղծչի գոյությունը, նրա, ով իմաստուն է, զորավոր և սիրող։ Ինչպե՞ս։ Քննենք Պողոս առաքյալի խոսքերը՝ ուղղված Հռոմի քրիստոնյաներին։

Նա ասաց. «Նրա [Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով, այնպես որ նրանք արդարացում չունեն» (Հռոմեացիներ 1։20)։ Ինչպես ցույց են տալիս այս խոսքերը, Արարիչը իր դրոշմն է թողել իր ձեռքի գործերի վրա։

Պողոսը նշում է, որ Աստծու հատկությունները «երևում են աշխարհի արարումից ի վեր»։ Այստեղ «աշխարհ» թարգմանված հունարեն բառը չի վերաբերում Երկիր մոլորակին։ Այն վերաբերում է մարդկությանը a։ Ուստի Պողոս առաքյալը ուզում էր ասել, որ մարդկության արարումից ի վեր՝ մարդիկ կարող են տեսնել Աստծու հատկությունները նրա ստեղծագործություններում։

Աստծու հատկությունների մասին վկայություններն ամենուրեք են։ Դրանք թաքնված չեն, այլ «հստակ երևում են»։ Ամենամեծ ստեղծագործությունից մինչև ամենափոքրը փաստում է, որ ոչ միայն գոյություն ունի Արարիչ, այլև որ նա հրաշալի հատկություններ ունի։ Բնության մեջ ամեն բան վկայում է Աստծու իմաստության մասին։ Աստղազարդ երկինքը և օվկիանոսի հզոր ալիքները ցույց են տալիս նրա զորությունը։ Զանազան ուտելիքները, որոնք հաճելի են մեր քիմքին, արևամուտի և արևածագի գեղեցկությունը փաստում են մարդկանց հանդեպ նրա սերը (Սաղմոս 104։24; Եսայիա 40։26

Որքանո՞վ են հստակ ապացույցները։ Այնքանով, որ նրանք, ովքեր ուշադրություն չեն դարձնում դրանց և չեն հավատում Աստծուն, «արդարացում չունեն»։ Մի աստվածաշնչագետ այս միտքը հետևյալ կերպ է բացատրում։ Պատկերացնենք՝ վարորդը անտեսում է ճանապարհային նշանը, որը ցույց է տալիս, որ պետք է թեքվել ձախ։ Ոստիկանը կանգնեցնում է նրան և ուզում է տուգանել։ Վարորդը փորձում է արդարանալ՝ ասելով, թե չի նկատել նշանը։ Սակայն ոստիկանը չի ընդունում նրա արդարացումը, քանի որ նշանը երևացող տեղում է, և վարորդը պարտավոր էր ուշադիր լինել։ Նույնը կարող ենք ասել բնության մեջ Աստծու գոյության վերաբերյալ փաստերի մասին։ «Նշանը» հստակ երևում է և մեզ՝ բանական էակներիս համար այն տեսանելի է։ Ուստի մենք ոչ մի արդարացում չենք ունենա, եթե անտեսենք այդ «նշանը»։

Արարիչը իր դրոշմն է թողել իր ձեռքի գործերի վրա

Արարչագործությունը շատ բան է հայտնում մեր Ստեղծչի մասին։ Սակայն մենք ավելի շատ բան ենք իմանում նրա մասին Աստվածաշնչից։ Օրինակ՝ այդ Գրքի միջոցով կարող ենք իմանալ հետևյալ կարևոր հարցի պատասխանը՝ ո՞րն է Աստծու նպատակը երկրի և մարդկության առնչությամբ։ Այս հարցի պատասխանն իմանալը կօգնի քեզ մտերմանալու Աստծու հետ, նրա, ում «անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են» մեզ շրջապատող աշխարհում։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր օգոստոս ամսվա համար

Հռոմեացիներ 1–16

a Աստվածաշունչը նաև խոսում է «աշխարհի» մասին, որ այն մեղքի մեջ է ու փրկչի կարիք ունի, ինչը ցույց է տալիս, որ նման համատեքստերում «աշխարհ» բառը վերաբերում է մարդկությանը, ոչ թե երկրին (Հովհաննես 1։29; 4։42; 12։47