Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ի՞նչ է սպասում մարդկությանը ապագայում

Հիսուսի մահվան շնորհիվ ստեղծվում է համաշխարհային մի հասարակություն, որտեղ բոլորը հոգ են տանում միմյանց մասին

Մարդիկ, անկասկած, կկարողանան նորանոր նվաճումների հասնել գիտության բնագավառում, սակայն արդյոք նրանց կհաջողվի՞ կառուցել մի հասարակություն, որտեղ բոլորը անկեղծորեն հոգ կտանեն միմյանց մասին։ Այսօր աշխարհում ամենուրեք տիրում է եսասիրության ու ագահության ոգին։ Բայց Աստված մարդկության համար հիանալի ապագա է նպատակադրել (կարդա՛  2 Պետրոս 3։13)։

Աստվածաշունչը ասում է, որ ապագայում ամբողջ աշխարհում կլինի մի հասարակություն, որտեղ բոլորը կսիրեն միմյանց։ Մարդիկ կապրեն ապահով և ոչ ոք չի վնասի նրանց (կարդա՛  Միքիա 4։3, 4)։

Ինչպե՞ս կվերանա եսասիրությունը

Երբ Աստված ստեղծեց մարդուն, վերջինս չուներ եսասիրական հակումներ։ Սակայն չհնազանդվելով Աստծուն՝ առաջին մարդը կորցրեց իր կատարելությունը։ Եսասիրության հակումը մենք նրանից ենք ժառանգել։ Բայց Աստված Հիսուսի միջոցով մարդկանց կրկին կատարյալ կդարձնի (կարդա՛  Հռոմեացիներ 7։21, 24, 25)։

Աստծու կամքին ներդաշնակ վարվելով՝ Հիսուսը իր կյանքը զոհաբերեց, որ վերացնի առաջին մարդու անհնազանդության հետևանքները (Հռոմեացիներ 5։19)։ Այդպես Հիսուսը հնարավորություն տվեց, որ ապագայում մարդիկ ունենան հրաշալի կյանք և ազատվեն եսասիրական հակումներից (կարդա՛  Սաղմոս 37։9–11)։