Լավ օրինակ՝ Հոբ
Լավ օրինակ՝ Հոբ
Հոբի ներաշխարհը տակնուվրա էր եղել։ Սկզբում նա կորցրեց իր ապրուստի միջոցները, հետո երեխաներին, այնուհետև առողջությունը։ Եվ այս ամենը տեղի ունեցավ արագ ու հանկարծակի։ Խորապես վհատված՝ Հոբը հառաչեց. «Հոգիս նողկանք է զգում կյանքիս հանդեպ»։ Նաև ասաց. «Անպատվությամբ եմ կշտացած և տառապանքով եմ հագեցած» (Հոբ 10։1, 15)։ Սակայն նույնիսկ փորձության մեջ նա երես չթեքեց իր Ստեղծչից (Հոբ 2։10)։ Հոբի կյանքում տեղի ունեցած փոփոխությունները չփոխեցին իրեն։ Այդ պատճառով նա տոկունության օրինակ դարձավ։
Խնդիրների բախվելիս դու նույնպես թերևս «նողկանք զգաս կյանքիդ հանդեպ»։ Սակայն Հոբի նման՝ դու ևս կարող ես չփոխվել, երբ քո կյանքում փոփոխություններ են լինում, և վճռականորեն շարունակել ծառայել Եհովա Աստծուն։ Հակոբոսը գրեց. «Մենք երջանիկ ենք կոչում նրանց, ովքեր տոկացին։ Դուք լսել եք Հոբի տոկունության մասին և գիտեք, թե ինչպես Եհովան վարձատրեց նրան, տեսել եք, որ Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակոբոս 5։11)։ Նա հոգ տարավ Հոբի մասին և հոգ է տանում նաև քո մասին։