Ներածություն
Կյանքը ստեղծագործությա՞ն արդյունք է, թե՞ պարզապես մի շարք պատահական իրադարձությունների հետևանք է։ Այս հարցը շատ բանավեճերի պատճառ է եղել։ Այդուհանդերձ, պատասխանն իմանալը շատ կարևոր է։ Այս գրքույկում քննարկվում են, օրինակ, հետևյալ հարցերը։
Մեր մոլորակը նախագծվա՞ծ էր կյանքի համար։
Ի՞նչ կարող ենք սովորել այն ամենից, ինչ տեսնում ենք բնության մեջ։
Մի՞թե էվոլյուցիոն տեսությունը հիմնված է փաստերի վրա։
Գիտությունը հերքե՞լ է ստեղծագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը։
Կարևո՞ր է արդյոք, թե ինչին եք հավատում անձամբ դուք։