ՎՐԱՍՏԱՆ
Փափագում էի փոխել կյանքս
Դավիթ Սամխարաձե
-
ԾՆՎԵԼ Է 1967 թ.-ին
-
ՄԿՐՏՎԵԼ Է 1989 թ.-ին
-
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ծառայել է շրջագայող վերակացու։ 2013 թ.-ից սկսած՝ դասավանդում է աստվածապետական դպրոցներում։
1985 ԹՎԱԿԱՆԻՆ, երբ 18 տարեկան էի, իշխանությունների կողմից զորակոչվեցի խորհրդային բանակ։ Ինձ այնքան էին մտահոգում ռազմական համակարգում տիրող անարդարությունն ու գործադրվող ճնշումները, որ ինքս ինձ ասում էի. «Չեմ ուզում նրանց պես դառնալ։ Ուզում եմ տարբերվել նրանցից»։ Սակայն հասկանում էի, որ միշտ չէ, որ կկարողանամ վարվել այնպես, ինչպես ցանկանում եմ։ Փափագում էի փոխել կյանքս։
Զինծառայությունս ավարտելուց հետո վերադարձա տուն։ Մի գիշեր՝ խնջույքից հետո, աղոթեցի Աստծուն, որ օգնի ինձ ավելի լավը դառնալու։ Հաջորդ օրը աշխատանքի գնալու ճանապարհին այցելեցի հորաքրոջս, որը Եհովայի վկա էր։ Երբ մտա նրա տուն, տեսա, որ Վկաների մի փոքր խումբ հավաքվել էր, որ հանդիպում անցկացներ։ Նրանք ջերմորեն ողջունեցին ինձ, և ես որոշեցի մնալ ու լսել։
Ինձ առաջարկեցին ուսումնասիրել Աստվածաշունչը, և ես համաձայնվեցի։ Վեց ամիս անց մկրտվեցի։ Եհովան օգնեց ինձ ավելի լավ մարդ դառնալու. իմ ուժերով դա չէի կարող անել։