ԵՐԳ 134
Երեխաները գանձեր են Աստծուց
-
1. Սիրելի երեխաները
Թանկագին, մեծ պարգևներ են Աստծուց։
Նա, ծնողնե՛ր, ձեզ վստահել է,
Որ դուք նրանց կրթեք մանկուց։
Այդ պարգևի մեծ Հեղինակն է
Կյանքի, սիրո Աղբյուրն անզուգական։
Տալիս է առաջնորդություն ձեզ.
Այդ գանձերին ցույց տվեք ճամփան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ձեր ձեռքերում Տիրոջ պարգևն է.
Աստված այն ձեզ է վստահել։
Նրան կրթեք Յահի Խոսքով դուք,
Սովորեցրեք Աստծուն սիրել։
-
2. Ձեր սրտի խորքում լինեն թող
Այն խոսքերը, որ ասել է Աստված։
Դրանք փոքրի սրտում ցանեք դուք.
Դա մի սուրբ գործ է՝ ձեզ տրված։
Երբ դուք պառկում եք, երբ նստած եք
Կամ երբ քայլում եք, այդ մասին խոսեք։
Թող նա հավետ պաշտի մեր Հորը
Եվ չշեղվի ճիշտ ուղուց երբեք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ձեր ձեռքերում Տիրոջ պարգևն է.
Աստված այն ձեզ է վստահել։
Նրան կրթեք Յահի Խոսքով դուք,
Սովորեցրեք Աստծուն սիրել։
(Տես նաև 2 Օրենք 6։6, 7; Եփես. 6։4; 1 Տիմոթ. 4։16)