Ամոս 5։1-27

  • «Ընկա՜վ կույս Իսրայելը» (1-3)

  • Վերադարձեք Աստծու մոտ և ողջ կմնաք (4-17)

    • «Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին» (15)

  • Եհովայի օրը՝ խավարի օր (18-27)

    • Իսրայելացիների բերած զոհերը մերժվում են (22)

5  Լսի՛ր քո դեմ ուղղված այս խոսքը, ո՛վ Իսրայել, որ ասում եմ որպես ողբերգ քո մասին.   «Ընկա՜վ կույս Իսրայելը իր իսկ երկրում,Նա այլևս չի կարողանում վեր կենալ: Բոլորը լքել են նրան,Եվ չկա մեկը, որ բարձրացնի»:  Սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա թե ինչ կպատահի Իսրայելի ժողովրդին. Այն քաղաքից, որից հազար հոգով պատերազմի դուրս կգան, հարյուրը կմնան: Իսկ այն քաղաքից, որից հարյուր հոգով դուրս կգան, տասը կմնան»:+  Սա է ասում Եհովան Իսրայելի ժողովրդին. «Վերադարձե՛ք* ինձ մոտ և ողջ կմնաք:+   Մի՛ գնացեք Բեթել,+Մի՛ ուղևորվեք Գաղգաղա+ և մի՛ մտեք Բերսաբեե,+Որովհետև Գաղգաղան անպատճառ կգերեվարվի,+Իսկ Բեթելը կոչնչանա:*   Վերադարձե՛ք ինձ՝ Եհովայիս մոտ, որ ողջ մնաք,+Որ ես կրակի պես չբորբոքվեմ և չկործանեմ Հովսեփի տունը,Չսպառեմ Բեթելը, և այն հանգցնող չլինի:   Դուք արդարադատությունը օշինդր եք դարձնում*Եվ արդարությունը գետնով եք տալիս:+   Վերադարձե՛ք ինձ մոտ՝ նրա, ով ստեղծել է Կիմա* և Կեսիլ* համաստեղությունները,+Ով թանձր ստվերը առավոտյան լույսի է վերածումԵվ ցերեկը մթնեցնում է գիշերվա պես,+Ով հավաքում է ծովի ջրերը, որ թափի երկրի երեսին.+ Իմ անունը Եհովա է:   Ես զորավորի վրա հանկարծակի կործանում կբերեմԵվ ամրությունները կքանդեմ: 10  Դուք ատում եք քաղաքի դարպասի մոտ ձեզ խրատողինԵվ գարշում եք ճշմարտությունն ասողից:+ 11  Քանի որ աղքատից հողի վարձ* եք պահանջումՈւ նրանից որպես տուրք հացահատիկ եք վերցնում,+Դուք չեք ապրի սրբատաշ քարերից ձեր կառուցած տներում,+Չեք խմի ձեր տնկած ընտիր այգիների խաղողի գինին:+ 12  Չէ՞ որ ես գիտեմ, թե որքան շատ են ձեր հանցանքները*Եվ որքան ծանր են ձեր մեղքերը. Դուք ճնշում եք արդարին, կաշառք եք վերցնումԵվ քաղաքի դարպասի մոտ ոտնահարում եք աղքատի իրավունքները:+ 13  Ով խորաթափանց է, այդ ժամանակ լուռ կմնա,Քանի որ դա աղետալի ժամանակ է լինելու:+ 14  Բարի՛ն արեք, ոչ թե չարը,+ որ ողջ մնաք,+Եվ որ Զորքերի տեր Եհովա Աստված ձեզ հետ լինի,Ինչպես որ ասում եք, թե ձեզ հետ է:+ 15  Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին,+Թող արդարությունը քաղաքի դարպասի մոտ հաղթանակի՛:+ Միգուցե Զորքերի տերը՝ Եհովա Աստված,Հաճություն ցույց տա Հովսեփի սերնդից ողջ մնացածներին»:+ 16  Ուստի սա է ասում Եհովան՝ Զորքերի տեր Աստված Եհովան. «Բոլոր հրապարակներում լաց ու կոծ կլինի,Եվ բոլոր փողոցներում մարդիկ կասեն՝ վա՜յ, վա՜յ: Հողագործներին կկանչեն սգալուԵվ վարձու լացողներին՝ ողբալու: 17  Խաղողի բոլոր այգիներում լաց ու կոծ կլինի,+Որովհետև ես անցնելու եմ ձեր երկրի միջով,– ասում է Եհովան:– 18  Վա՜յ նրանց, ովքեր փափագում են, որ Եհովայի օրը գա:+ Ի՞նչ է բերելու ձեզ Եհովայի օրը:+ Այն խավար է լինելու, ոչ թե լույս:+ 19  Այդ օրը դուք նման կլինեք մեկին, ով փախչում է առյուծից, բայց արջի է հանդիպում,Իսկ երբ տուն է մտնում ու ձեռքը հենում պատին, օձն է խայթում նրան: 20  Եհովայի օրը խավար է լինելու, ոչ թե լույս,Մռայլ է լինելու, ոչ թե պայծառ: 21  «Ես ատում եմ ձեր տոները, զզվում եմ դրանցից:+ Ձեր հանդիսավոր հավաքույթների ժամանակ մատուցված զոհերի հոտը տհաճ է ինձ: 22  Նույնիսկ եթե ողջակեզներ ու ընծաներ մատուցեք,Դրանք ինձ համար հաճելի չեն լինի,+Ու ես հաճությամբ չեմ նայի ձեր պարարտ անասուններին,Որոնք կմատուցեք որպես խաղաղության զոհ:+ 23  Հեռացրե՛ք ինձնից ձեր երգերի աղմուկը,Չեմ ուզում լսել ձեր տավիղների* ձայնը:+ 24  Թող արդարադատությունը հորդի ջրերի պես,+Եվ արդարությունը՝ մշտահոս գետի պես: 25  Ո՛վ Իսրայել, այն 40 տարիների ընթացքում, երբ անապատում էիր,Զոհեր ու ընծաներ մատուցո՞ւմ էիր ինձ:+ 26  Հիմա դու քեզ հետ կտանես քո աստղային աստծու կուռքերը,Որ պատրաստել ես քեզ համար՝Սիկութին՝ քո թագավորին, և Քիունին,* 27  Ես քեզ գերեվարելու եմ Դամասկոսից էլ այն կողմ»,+– ասում է նա, ում անունը Զորքերի տեր Աստված Եհովա է»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Փնտրե՛ք»:
Կամ հնարավոր է՝ «գերբնական չար ուժերի վայր կդառնա»:
Կամ՝ «դառնության եք վերածում»:
Հնարավոր է՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունն է:
Հնարավոր է՝ Պլեադ (Բազումք) աստղաբույլն է Ցուլ համաստեղությունում:
Կամ՝ «հարկ»:
Կամ՝ «ըմբոստությունները»:
Կամ՝ «լարային նվագարանների»:
Այս երկու աստվածությունների անունները հավանաբար վերաբերում են Սատուրն մոլորակին, որին պաշտում էին որպես աստծու: