Եսայիա 27։1-13

  • Եհովան կսպանի լևիաթանին (1)

  • Երգ՝ խաղողի այգու՝ Իսրայելի մասին (2-13)

27  Այդ օրը Եհովան իր ամուր, մեծ ու զորեղ սրով+Կպատժի լևիաթանին՝* սողացող օձին,Լևիաթանին՝ գալարվող օձին,Կսպանի ծովաբնակ հրեշին:   Այդ օրը երգեք. «Օ՜, խաղողի այգի,* որ փրփրուն գինի ես տալիս:+   Եհովան քո մասին ասել է. «Ես եմ պահպանում նրան,+Ջրում եմ ամեն վայրկյան,+Օր ու գիշեր հսկում եմ, որ ոչ ոք չվնասի նրան:+   Ես այլևս բարկացած չեմ նրա վրա:+ Եթե ինչ-որ մեկը համարձակվի իմ խաղողի այգում փշեր ու որոմներ ցանել,Ես դրանք կտրորեմ ու բոլորը միասին կայրեմ,Կկռվեմ նրա դեմ:   Ուստի ավելի լավ է՝ նա իմ ամրոցում պաշտպանություն գտնի Եվ ինձ հետ խաղաղություն հաստատի: Այո՛, թող ինձ հետ խաղաղություն հաստատի»»:   Գալիք օրերին Հակոբը արմատ կգցի,Իսրայելը կծաղկի, շիվեր կարձակի,+Նրա ժողովուրդը երկիրը պտուղներով կլցնի:+   Կարիք կա՞ նրան նույնքան խստությամբ հարվածել, որքան նրան հարվածողներին: Կարիք կա՞ նրան նույնքան դաժանորեն սպանել, որքան նրա մեջ սպանդ անողներին:   Ահազդու գոչյունով Աստված* կպայքարի նրա դեմ և կվռնդի նրան: Այն օրը, երբ փչի արևելյան քամին, սաստիկ ցասումով նա դուրս կգցի նրան:+   Այդպիսով Հակոբի հանցանքը կքավվի:+ Եվ ահա թե ինչ կլինի արդյունքը, երբ նրա մեղքը հեռացվի. Զոհասեղանի բոլոր քարերը կփոշիացվեն կրաքարի նման,Եվ ոչ մի սուրբ ձող* ու խնկանոթ չի մնա:+ 10  Ամրացված քաղաքը կամայանա,Արոտավայրերը կլքվեն և, անուշադրության մատնվելով, ամայավայր կդառնան:+ Այնտեղ հորթը կարածի ու հանգիստ կառնի, ծառերի ճյուղերը կուտի:+ 11  Երբ շիվերը չորանան, կանայք կգան, դրանք կկոտրենԵվ դրանցով կրակ կվառեն: Այս ժողովուրդը հասկացողություն չունի,+Դրա համար էլ նրան Ստեղծողը նրա հանդեպ գթասիրտ չի լինի,Նրան Կազմավորողը նրա հանդեպ բարեհաճություն չի ցուցաբերի:+ 12  Այդ օրը Եհովան Եփրատից* մինչև Եգիպտոսի հեղեղատը*+ թափ կտա պտուղները՝ ձեզ, Իսրայելի՛ որդիներ, և դուք մեկ առ մեկ կհավաքվեք:+ 13  Այդ օրը մեծ եղջերափող կհնչեցվի,+ և նրանք, ովքեր կործանման եզրին են Ասորեստանում,+ և ովքեր ցիրուցան են եղած Եգիպտոսում,+ կգան ու կխոնարհվեն Եհովայի առաջ՝ սուրբ լեռան վրա՝ Երուսաղեմում:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Լևիաթան»:
Ըստ ամենայնի, խոսքը Իսրայելի մասին է:
Բռց.՝ «դու»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «Գետից»:
Բառարանում տես «Հեղեղատ»: