Եսայիա 54։1-17

  • Ամուլ Սիոնը շատ զավակներ կունենա (1-17)

    • Եհովան Սիոնի համար ամուսին է (5)

    • Սիոնի զավակները Եհովայի կողմից ուսուցանված կլինեն (13)

    • Սիոնի դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենա (17)

54  «Ո՛վ ամուլ կին, որ երբեք զավակ չես ծնել, ցնծագին բացականչիր:+ Ո՛վ կին, որ երբևէ ծննդաբերության ցավ չես քաշել,+ ցնծա և ուրախությունից գոչիր,+Որովհետև դու, որ լքված ես, ավելի շատ զավակներ* կունենաս,Քան այն կինը, ով ամուսին* ունի,+– ասում է Եհովան:–   Ընդարձակիր վրանիդ տեղը,+Մեծացրու քո վեհապանծ խորանի պաստառները: Ոչինչ մի՛ խնայիր: Երկարացրու վրանիդ պարաններըԵվ ամրացրու դրա սեպերը:+   Սահմաններդ աջ ու ձախ կընդարձակվեն,Քո սերունդները կտիրեն ազգերինԵվ բնակություն կհաստատեն ամայացած քաղաքներում:+   Մի՛ վախեցիր,+ որովհետև ամոթահար չես լինի,+Քեզ նվաստացած մի՛ զգա, որովհետև չես հիասթափվի: Դու կմոռանաս երիտասարդ օրերիդ անպատվությունըԵվ այլևս չես հիշի այրիությանդ խայտառակությունը»:   «Քո Մեծ Ստեղծիչը+ քեզ համար ամուսին* է,+Նրա անունը Զորքերի տեր Եհովա է: Իսրայելի Սուրբը քեզ Փրկագնողն է:+ Նրան ողջ երկրի Աստված կկոչեն:+   Ես՝ Եհովաս, կանչեցի քեզ՝ որպես լքված ու վշտահար մի կնոջ,+Մի կնոջ, որն ամուսնացել էր երիտասարդ տարիքում, իսկ հետո մերժվել»,– ասում է քո Աստվածը:   «Ես կարճ ժամանակով լքեցի քեզ,Բայց մեծ գթասրտություն դրսևորելով՝ հետ կբերեմ:+   Երբ բարկությունս բորբոքվեց, մի պահ երես թեքեցի քեզնից,+Բայց հավիտյան քո հանդեպ հավատարիմ սեր կդրսևորեմ ու գթասիրտ կլինեմ»,+– ասում է քեզ Փրկագնողը՝+ Եհովան:   «Ինչպես Նոյի օրերում էր,+ երբ երդվեցի, որ ջրերը այլևս երկիրը չեն ծածկի,+Այնպես էլ հիմա եմ երդվում, որ քո հանդեպ այլևս զայրույթով չեմ լցվի ու քեզ չեմ պատժի:+ 10  Անգամ եթե անհետանան լեռները,Սասանվեն բլուրները,Միևնույն է, չի վերանա քո հանդեպ իմ հավատարիմ սերը,+Չի խախտվի խաղաղության իմ ուխտը»,+– ասում է Եհովան, ով գթասիրտ է քո հանդեպ:+ 11  «Ո՜վ կեղեքված,+ հողմահալած, անմխիթար կին,+Ես քո քարերը պինդ շաղախով կշարեմ,Հիմքդ շափյուղայով կդնեմ,+ 12  Եզրապատերդ ռուբինից կշինեմ,Դարպասներդ՝ շողշողուն* քարերից,Բոլոր պարիսպներդ՝* թանկարժեք քարերից: 13  Քո բոլոր զավակները* Եհովայի կողմից ուսուցանված կլինեն,+Եվ նրանք լիուլի խաղաղություն կվայելեն:+ 14  Դու ամուր հիմնված կլինես արդարության վրա:+ Ոչ ոք քեզ չի կեղեքի,+Ոչինչ քեզ չի վախեցնի, սարսափ չի ներշնչի,Քանի որ ոչ մի ահազդու բան քեզ չի մոտենա:+ 15  Եթե որևէ մեկը հարձակվի քեզ վրա,Դա իմ հրամանով չի լինի: Ով հարձակում գործի քեզ վրա, պարտություն կկրի»:+ 16  «Ես եմ ստեղծել արհեստավորին,Ով բորբոքում է փայտածուխի կրակը ու զենք պատրաստում: Ես եմ ստեղծել նաև նրան, ով զենքով կործանում է բերում:+ 17  Այնպես որ քո դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենա,+Եվ ինչ մեղադրանքներ էլ քո դեմ հնչեցնեն, դու կփաստես, որ դրանք կեղծ են:* Սա է իմ՝ Եհովայիս ծառաների ժառանգությունը,Ես եմ նրանց արդար համարում»,– ասում է Եհովան:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «որդիներ»:
Կամ՝ «տեր»:
Կամ՝ «տեր»:
Կամ՝ «հրագույն»:
Բռց.՝ «սահմաններդ»:
Բռց.՝ «որդիները»:
Բռց.՝ «քո դեմ դատաստանի դուրս եկող ցանկացած լեզու դու կդատապարտես»: