Երեմիա 2։1-37

  • Իսրայելը թողնում է Եհովային և ուրիշ աստվածների պաշտում (1-37)

    • Իսրայելը նման է ուրիշ խաղողենու վայրի ընձյուղի (21)

    • Նրա հագուստի փեշին արյան հետքեր կան (34)

2  Եհովան ասաց ինձ.  «Գնա և Երուսաղեմին հայտարարիր. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես լավ հիշում եմ, թե որքան նվիրված էիր ինձ* երիտասարդ ժամանակ,+Թե որքան էիր ինձ սիրում, երբ նշանված էինք,*+Թե ինչպես էիր քայլում իմ հետևից անապատում,Որտեղ սերմ չի ցանվում:+   Իսրայելը սուրբ էր Եհովայի համար,+ նրա բերքի առաջին պտուղն էր: Ովքեր փորձում էին խժռել Իսրայելին, մեղավոր էին դառնում,Աղետ էր գալիս նրանց վրա»»,– ասում է Եհովան»:+   Լսե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հակոբի սերունդներ,Եվ դո՛ւք, ո՛վ Իսրայելի բոլոր տոհմեր:   Եհովան ասում է. «Ձեր նախահայրերն ի՞նչ սխալ բան գտան իմ մեջ,+Որ այդքան հեռացան ինձանից,Պաշտեցին փուչ կուռքերի,+ և իրենք էլ փուչ դարձան:+   Նրանք չհարցրին. «Ո՞ւր է Եհովան՝Նա, ով հանեց մեզ Եգիպտոսից, +Ով առաջնորդեց մեզ անապատում՝Ամայի ու խորշերով լի երկրում,+Երաշտի+ ու թանձր խավարի երկրում,Որտեղով ոչ ոք չի անցնում,Եվ որտեղ ոչ մի մարդ չի բնակվում»:   Ես ձեզ պտղատու այգիների երկիր բերեցի,Որ ուտեք դրանց պտղից, վայելեք դրանց բարիքները:+ Բայց դուք եկաք ու պղծեցիք իմ երկիրըԵվ իմ սեփականությունը նողկալի բան դարձրիք:+   Քահանաները չհարցրին. «Ո՞ւր է Եհովան»:+ Ովքեր պետք է սովորեցնեին Օրենքը, չէին ճանաչում ինձ: Հովիվները իմ դեմ դուրս եկան,+Մարգարեները Բահաղի անունից մարգարեացան+Եվ պաշտեցին աստվածների, որոնցից օգուտ չկա:   Ուստի ես շարունակելու եմ մեղադրանքներ ներկայացնել ձեր դեմ,+– ասում է Եհովան,–Եվ ձեր որդիների որդիների դեմ: 10  Անցեք Կիտիմի+ ափամերձ տարածքները* ու նայեք: Մարդ ուղարկեք Կեդար+ և լավ մտածեք. Նման բան երբևէ տեղի ունեցե՞լ է: 11  Որևէ ազգ երբևէ փոխե՞լ է իր աստվածներին այն բաների հետ, որոնք իրականում աստվածներ չեն: Բայց իմ ժողովուրդը իմ փառքը փոխեց անօգուտ բանի հետ:+ 12  Ապշահար նայիր, ո՛վ երկինք,Սարսափից դողա,– ասում է Եհովան,– 13  Որովհետև իմ ժողովուրդը երկու չար բան է արել. Լքել է ինձ՝ կենսաբեր ջրի աղբյուրիս,+Եվ ջրհորներ է փորել,* որոնք ճեղքված ենՈւ չեն կարող ջուրը պահել: 14  Մի՞թե Իսրայելը ծառա է կամ տիրոջ տանը ծնված ստրուկ: Ինչո՞ւ նա կողոպտիչների ավարը դարձավ: 15  Առյուծները նրա վրա մռնչում են,+Բարձր ձայն արձակում: Նրանք երկիրը զարհուրելի տեսարան են դարձրել. Քաղաքներն այրվում են, և այնտեղ բնակվող չկա: 16  Նոֆի*+ ու Տափնասի+ բնակիչները ճաղատացնում են գլուխդ: 17  Մի՞թե այս ամենը չբերեցիր քեզ վրա՝Լքելով քո Աստված Եհովային,+Երբ նա ճանապարհին առաջնորդում էր քեզ: 18  Հիմա ինչո՞ւ ես ուզում գնալ Եգիպտոս+Եվ խմել Սիորի* ջրերը: Կամ ինչո՞ւ ես ուզում գնալ Ասորեստան+Եվ Եփրատի* ջրերը խմել: 19  Քո չարությունը պետք է խրատի քեզ,Եվ քո անհավատարմությունը պետք է նախատի քեզ: Իմացիր ու հասկացիր, թե որքան վատ ու որքան դառնալից է+Քո Աստված Եհովային թողնելը: Դու վախ* չունես իմ հանդեպ,+– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան:– 20  Ես քո լուծը վաղուց կոտրել եմ+Ու կապանքներդ՝ կտրել: Բայց դու ասացիր՝ «Չեմ ծառայելու»,Եվ ամեն բարձր բլրի վրա ու ամեն սաղարթախիտ ծառի տակ+Փռվում էիր ու մարմնավաճառությամբ զբաղվում:+ 21  Ես քեզ տնկել էի որպես կարմիր խաղողի ընտիր վազ,+ որը մաքուր սերմից է աճել: Այդ ինչպե՞ս փոխվեցիր ու դարձար ուրիշ խաղողենու վայրի ընձյուղ:+ 22  Անգամ եթե սոդայով լվացվես ու շատ մոխրաջուր* օգտագործես,Միևնույն է, մեղքիդ պատճառով անմաքուր կլինես իմ աչքին,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 23  Ինչպե՞ս կարող ես ասել. «Ես չեմ պղծվել,Բահաղներին չեմ պաշտել»: Նայիր հովտում քո արած գործերին,Մտածիր, թե ինչ ես արել: Դու ասես արագավազ ուղտ* լինես,Որ աննպատակ դեսուդեն է վազում, 24  Անապատին սովոր մի վայրի էշ,Որը կրքով բորբոքված՝ հոտոտում է, որ արու գտնի: Ո՞վ կարող է սանձել նրան, երբ գալիս է նրա զուգավորման ժամանակը: Բոլոր նրան փնտրողները չեն հասցնի հոգնել. Իր զուգավորման ժամանակ* կգտնեն նրան: 25  Զգույշ եղիր, որ չբոբիկանաս,Եվ կոկորդդ չչորանա: Բայց դու ասացիր. «Անհնար է.+ Ես սիրահարվել եմ օտարականներին*+Ու նրանց եմ պաշտելու»:+ 26  Ինչպես որ գողն է խայտառակ լինում, երբ բռնվում է,Այնպես էլ խայտառակվել է Իսրայելը՝Ողջ ժողովուրդը, նրա թագավորներն ու իշխանները,Քահանաներն ու մարգարեները:+ 27  Նրանք ծառին ասում են՝ «Դու իմ հայրն ես»,+Եվ քարին՝ «Դու ես ծնել ինձ»,Իսկ ինձ թիկունք են դարձրել:+ Բայց երբ աղետ գա, նրանք կասեն. «Արի՛, փրկի՛ր մեզ»:+ 28  Ո՞ւր են քո աստվածները, որ պատրաստել ես:+ Թող նրանք օգնության հասնեն, եթե կարող են փրկել քեզ աղետի ժամանակ. Չէ՞ որ քո աստվածները քաղաքներիդ չափ շատ են դարձել, ո՛վ Հուդա:+ 29  Ինչո՞ւ եք շարունակում վիճել ինձ հետ: Ինչո՞ւ եք բոլորդ ըմբոստացել իմ դեմ,+– ասում է Եհովան:– 30  Ի՞նչ օգուտ, որ պատժեցի ձեր որդիներին.+ Նրանք չխրատվեցին:+ Գազազած առյուծի նման՝Ձեր սուրը խժռեց ձեր մարգարեներին:+ 31  Ի՛մ ժողովուրդ, ականջ դիր Եհովայի խոսքին: Մի՞թե ես Իսրայելի համար անապատ եմ դարձելԿամ ճնշող խավարի երկիր: Ինչո՞ւ իմ ժողովուրդն ասաց. «Ուր ուզում ենք, այնտեղ էլ գնում ենք: Մենք այլևս չենք գա քեզ մոտ»:+ 32  Մի՞թե կույս աղջիկը կմոռանա իր զարդարանքները,Կամ հարսնացուն՝ իր լանջագեղ գոտին:* Մինչդեռ իմ ժողովուրդը անհաշիվ օրեր է, ինչ մոռացել է ինձ:+ 33  Ո՛վ կին, որքա՜ն հմտորեն ես սիրեկաններ փնտրում,Դու չարություն գործելու վարպետ ես դարձել:+ 34  Հագուստիդ փեշին անմեղ աղքատների արյան հետքեր կան,+Թեև ես չեմ տեսել, որ նրանք ներխուժեն քո տուն: Հագուստիդ փեշը արնաշաղախ է:+ 35  Բայց դու ասում ես՝ «Ես անմեղ եմ,Նա այլևս չի բարկանում ինձ վրա»: Ես դատաստան եմ տեսնելու քո հանդեպ,Քանի որ ասում ես. «Ես մեղք չեմ գործել»: 36  Ինչո՞ւ ես քո փոփոխամտությանը մատների արանքով նայում: Դու Եգիպտոսի պատճառով կամաչես,+Ինչպես որ Ասորեստանի պատճառով ամաչեցիր:+ 37  Ուստի դու, ձեռքերդ գլխիդ դրած, կգնաս,+Որովհետև Եհովան մերժել է նրանց, ում դու վստահում ես: Նրանք քեզ չեն օգնի»:

Ծանոթագրություններ

Այս գլխի որոշ համարներում Աստված իր ժողովրդին դիմում է որպես կնոջ:
Կամ՝ «քո հավատարիմ սերը»:
Կամ՝ «կղզիները»:
Կամ՝ «տաշելով փորել», հավանաբար ժայռից:
Կամ՝ «Մեմփիսի»:
Նեղոսի վտակներից մեկը:
Բռց.՝ «Գետի»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «օճառ»:
Այսինքն՝ էգ ուղտ:
Բռց.՝ «Իր ամսին»:
Կամ՝ «օտար աստվածներին»:
Զարդարանք, որը հարսը կրում էր իր հարսանիքի օրը: