Ծննդոց 5։1-32
5 Սա է Ադամի պատմությունը:* Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին, իր նմանությամբ+ ստեղծեց նրան:
2 Նա ստեղծեց տղամարդ և կին:+ Այն օրը, երբ նրանց ստեղծեց,+ օրհնեց նրանց ու կոչեց մարդ:*
3 Ադամն ապրեց 130 տարի և մի որդի ունեցավ՝ իր նմանությամբ ու իր պատկերով: Նրա անունը Սեթ+ դրեց:
4 Սեթին ունենալուց հետո Ադամն ապրեց ևս 800 տարի: Նա ուրիշ երեխաներ էլ ուներ՝ տղաներ ու աղջիկներ:
5 Ընդհանուր հաշվով Ադամն ապրեց 930 տարի ու մահացավ:+
6 Սեթն ապրեց 105 տարի և ունեցավ Ենոսին:+
7 Ենոսին ունենալուց հետո Սեթն ապրեց ևս 807 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ:
8 Ընդհանուր հաշվով Սեթն ապրեց 912 տարի ու մահացավ:
9 Ենոսն ապրեց 90 տարի և ունեցավ Կայնանին:
10 Կայնանին ունենալուց հետո Ենոսն ապրեց ևս 815 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ:
11 Ընդհանուր հաշվով Ենոսն ապրեց 905 տարի ու մահացավ:
12 Կայնանն ապրեց 70 տարի և ունեցավ Մաղաղիելին:+
13 Մաղաղիելին ունենալուց հետո Կայնանն ապրեց ևս 840 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ:
14 Ընդհանուր հաշվով Կայնանն ապրեց 910 տարի ու մահացավ:
15 Մաղաղիելն ապրեց 65 տարի և ունեցավ Հարեդին:+
16 Հարեդին ունենալուց հետո Մաղաղիելն ապրեց ևս 830 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ:
17 Ընդհանուր հաշվով Մաղաղիելն ապրեց 895 տարի ու մահացավ:
18 Հարեդն ապրեց 162 տարի և ունեցավ Ենոքին:+
19 Ենոքին ունենալուց հետո Հարեդն ապրեց ևս 800 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ:
20 Ընդհանուր հաշվով Հարեդն ապրեց 962 տարի ու մահացավ:
21 Ենոքն ապրեց 65 տարի և ունեցավ Մաթուսաղային:+
22 Մաթուսաղային ունենալուց հետո Ենոքը 300 տարի շարունակեց քայլել ճշմարիտ Աստծու* հետ:* Նա տղաներ ու աղջիկներ ունեցավ:
23 Ընդհանուր հաշվով Ենոքն ապրեց 365 տարի:
24 Ենոքը անշեղորեն քայլեց ճշմարիտ Աստծու հետ:+ Իսկ հետո նրան այլևս ոչ ոք չտեսավ, քանի որ Աստված վերցրեց նրան:+
25 Մաթուսաղան ապրեց 187 տարի և ունեցավ Ղամեքին:+
26 Ղամեքին ունենալուց հետո Մաթուսաղան ապրեց ևս 782 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ:
27 Ընդհանուր հաշվով Մաթուսաղան ապրեց 969 տարի ու մահացավ:
28 Ղամեքն ապրեց 182 տարի և մի որդի ունեցավ:
29 Նրա անունը Նոյ*+ դրեց՝ ասելով. «Նա մեզ թեթևացում* կբերի մեր ծանր աշխատանքից և հանգստություն կտա մեր ձեռքերին, որ չարքաշ աշխատում են Եհովայի կողմից անիծված հողի վրա»:+
30 Նոյին ունենալուց հետո Ղամեքն ապրեց ևս 595 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ:
31 Ընդհանուր հաշվով Ղամեքն ապրեց 777 տարի ու մահացավ:
32 Նոյը դարձավ 500 տարեկան և դրանից հետո ունեցավ Սեմին,+ Քամին+ ու Հաբեթին:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «սերունդների գիրքը»:
^ Կամ՝ «մարդկություն»: Եբր.՝ ադամ:
^ Բառարանում տես «Ճշմարիտ Աստված»:
^ Այսինքն՝ նա իր կյանքն ապրեց Աստծու կամքին ներդաշնակ:
^ Հավանաբար նշանակում է «հանգիստ», «մխիթարություն»:
^ Կամ՝ «մխիթարություն»: