Կողոսացիներ 2։1-23

  • Աստծու սրբազան գաղտնիքը Քրիստոսն է (1-5)

  • Զգույշ եղեք մոլորեցնողներից (6-15)

  • Բուն իրականությունը Քրիստոսն է (16-23)

2  Ուզում եմ՝ իմանաք, թե ինչ մեծ պայքար եմ մղում ձեզ համար, նաև լաոդիկեցիների+ և մյուս բոլորի համար, ովքեր անձամբ չեն տեսել ինձ:  Իմ նպատակն է, որ դուք մխիթարվեք,+ միավորված լինեք սիրո շնորհիվ+ և ձեռք բերեք ճշմարիտ հարստությունը, այսինքն՝ ճշգրտորեն իմանաք ու լիարժեք համոզվածությամբ հստակ հասկանաք Աստծու սրբազան գաղտնիքը, որը Քրիստոսն է:+  Նրա մեջ խնամքով պահված են անգին գանձեր՝ ողջ իմաստությունն ու գիտելիքները:+  Սա ասում եմ, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ ճշմարտանման* փաստարկներով:  Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ և ուրախանում եմ՝ իմանալով ձեզ մոտ տիրող կարգուկանոնի+ և Քրիստոսի հանդեպ ձեր ամուր հավատի մասին:+  Ուստի քանի որ հավատացել եք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, շարունակեք ձեր ընթացքը՝ հնազանդվելով նրան,  և ինչպես որ սովորել եք, այնպես արեք, որ նրա հանդեպ ձեր հավատը խոր արմատներ ունենա, ամուր կառուցված լինի նրա վրա+ և անսասան մնա:+ Այս ամենի հետ մեկտեղ միշտ շնորհակալություն հայտնեք Աստծուն:+  Զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չգերի* փիլիսոփայությամբ և սուտ ու փուչ դատողություններով,+ որոնց հիմքում մարդկային ավանդույթներն են և աշխարհի գաղափարները,* ոչ թե Քրիստոսի ուսմունքները:  Մինչդեռ Քրիստոսի մեջ են լիարժեքորեն ամփոփված Աստծու բոլոր հատկությունները. նա դրանց մարմնացումն է:+ 10  Նրա միջոցով եք դուք ձեռք բերել ամեն ինչ, նրա, ով ամեն կառավարության և իշխանության գլուխն է:+ 11  Քրիստոսի հետ միավորվելով՝ դուք թլփատվեցիք, բայց ոչ մարդու ձեռքով,+ այլ այնպես, ինչպես Քրիստոսի հետևորդներն են թլփատվում՝ մարմնի մեղավոր ընթացքից ձերբազատվելով:+ 12  Նրա պես մկրտվելով՝ դուք թաղվեցիք նրա հետ+ և նրա միջոցով նաև հարություն առաք+ ու միավորվեցիք նրա հետ, քանի որ հավատացիք Աստծու զորավոր գործերին, ով հարություն տվեց նրան:+ 13  Մի ժամանակ դուք ասես մեռած լինեիք, քանի որ հանցանքների մեջ էիք ու թլփատված չէիք, բայց Աստված կենդանացրեց ձեզ, որ միավորվեք Քրիստոսի հետ:+ Նա մեծահոգաբար ներեց բոլորիս հանցանքները+ 14  և ջնջեց հրահանգներից բաղկացած+ ձեռագիր փաստաթուղթը,+ որը մեր դեմ էր վկայում:+ Նա վերացրեց այդ Օրենքը՝ այն մեխելով Քրիստոսի տանջանքի սյանը:*+ 15  Այդ սյան միջոցով* նա զինաթափեց* կառավարություններին ու իշխանություններին և հաղթական երթում նրանց տանելով որպես պարտվածների՝+ ի ցույց դրեց հանրությանը: 16  Հետևաբար ոչ ոք իրավունք չունի ձեզ դատելու՝ ասելով, թե ինչ ուտեք կամ խմեք+ և թե ինչպես վարվեք տոները, ամսամուտը*+ նշելու կամ Շաբաթը պահելու հարցում:+ 17  Դրանք գալիք բաների ստվերն են միայն,+ մինչդեռ բուն իրականությունը Քրիստոսն է:+ 18  Թող ոչ ոք, ում հաճելի է կեղծ խոնարհությունը և հրեշտակներին մատուցվող պաշտամունքը,* չզրկի ձեզ մրցանակից:+ Այդպիսի մարդիկ «հիմնվում են»* իրենց տեսածների վրա և անհիմն հպարտանում իրենց մարմնավոր մտածելակերպով, 19  նաև չեն համագործակցում գլխի հետ,+ այնինչ նրա միջոցով է ամբողջ մարմինը ստանում ամեն անհրաժեշտ բան, ներդաշնակորեն փոխկապակցվում հոդերի ու կապանների օգնությամբ, և նրա միջոցով է Աստված աճեցնում ողջ մարմինը:+ 20  Եթե դուք մահացաք Քրիստոսի հետ և այդպիսով մերժեցիք աշխարհի գաղափարները,+ էլ ինչո՞ւ եք ապրում այնպես, ասես դեռ աշխարհի մի մասն եք, և շարունակում ենթարկվել դրա հրահանգներին՝+ 21  «Մի՛ վերցրու», «Մի՛ կեր», «Մի՛ դիպիր»: 22  Այդ հրահանգները մարդկանց կողմից են տրված և առնչվում են այնպիսի բաների, որոնք սպառվում ու վերանում են:+ 23  Դրանք գուցե իմաստուն թվան, բայց ոչ մի արժեք չունեն մարմնի ցանկությունների դեմ պայքարում: Այդ ամենը մարդկանց հորինած պաշտամունքի ձև է, կեղծ խոնարհության դրսևորում է և տանջահար է անում մարմինը:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «համոզիչ»:
Կամ՝ «ոգով»:
Բռց.՝ «հիմունքները»:
Կամ՝ «չորսա»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ հնարավոր է՝ «Նրա միջոցով»:
Բռց.՝ «մերկացրեց»:
Կամ՝ «նորալուսնի տոնը»:
Կամ հնարավոր է՝ «ով ձևացնում է, թե այնպիսի պաշտամունք է մատուցում, ինչպիսին հրեշտակները»:
Այստեղ մեջբերվում է մի արտահայտություն, որն օգտագործվում էր հեթանոսական խորհրդավոր (նվիրման) ծիսակատարությունների ժամանակ: