Հակոբոս 5։1-20
5 Իսկ հիմա դո՛ւք լսեք, հարուստնե՛ր. լաց եղեք և ողբացեք այն դժբախտությունների համար, որոնք սպասում են ձեզ:+
2 Ձեր հարստությունը փտել է, ձեր հագուստը ցեցը կերել է:+
3 Ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր մեղքի ապացույցը կլինի ու կքայքայի ձեր մարմինը: Այն, ինչ կուտակել եք, կրակի նման է լինելու վերջին օրերում:+
4 Ձեր դաշտերի բերքը հավաքողների վարձը, որը չեք վճարել, աղաղակում է, և Զորքերի տեր Եհովայի* ականջին հասել են հնձվորների օգնության աղաղակները:+
5 Դուք շքեղության մեջ եք ապրել և տրվել եք այս աշխարհի հաճույքներին: Դուք գիրացրել եք ձեր սրտերը մորթվելու օրվա համար:+
6 Դուք դատապարտել և սպանել եք արդարին: Մի՞թե նա չի հակառակվում ձեզ:*
7 Եղբայրնե՛ր, համբերատար եղեք մինչև Տիրոջ ներկայությունը:+ Հողագործը սպասում է երկրի թանկագին պտղին այնքան ժամանակ, մինչև որ սկսվում են վաղ և ուշ անձրևները:+
8 Դուք էլ համբերատար եղեք,+ ամուր եղեք,* որովհետև Տիրոջ ներկայության ժամանակը մոտեցել է:+
9 Մի՛ գանգատվեք* իրարից, եղբայրնե՛ր, որ չդատապարտվեք:+ Ահա Դատավորը կանգնած է դռների առաջ:
10 Եղբայրնե՛ր, տառապանքին դիմանալու+ և համբերատար լինելու հարցում ընդօրինակեք մարգարեներին,+ որոնք Եհովայի անունից խոսեցին:+
11 Մենք երջանիկ* ենք համարում նրանց, ովքեր դիմացան տառապանքներին:+ Դուք լսել եք, թե Հոբն ինչպես դիմացավ փորձություններին,+ և թե Եհովան ինչպես վարձատրեց նրան,+ ուստի գիտեք, որ Եհովան անչափ գորովալից* է ու գթառատ:+
12 Եղբայրնե՛րս, մի կարևոր բան էլ ասեմ. այլևս մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով և ո՛չ էլ որևէ ուրիշ բանով: Այլ թող ձեր «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ,+ որպեսզի դատաստանի չարժանանաք:
13 Ձեզնից որևէ մեկը նեղության մե՞ջ է, թող շարունակ աղոթի:+ Որևէ մեկը լավ տրամադրությո՞ւն ունի, թող սաղմոսներ երգի:+
14 Որևէ մեկը հիվա՞նդ է, թող կանչի ժողովի երեցներին,+ և թող նրանք աղոթեն նրա համար ու Եհովայի անունով յուղով օծեն նրան:+
15 Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին,* ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան: Եվ եթե նա մեղքեր է գործել, կներվեն:
16 Ուստի միմյանց ազնվորեն խոստովանեք ձեր մեղքերը+ և աղոթեք իրար համար, որպեսզի բուժվեք: Արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի:+
17 Եղիան մեզ պես մարդ էր,* սակայն երբ թախանձագին աղոթեց, որ անձրև չգա, երեք տարի ու վեց ամիս երկրի վրա անձրև չեկավ:+
18 Եվ երբ նա դարձյալ աղոթեց, անձրև եկավ, ու երկիրը պտուղ տվեց:+
19 Եղբայրնե՛րս, եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտությունից, և մեկ ուրիշը հետ դարձնի նրան,
20 իմացեք, որ մեղավորին սխալ ճանապարհից հետ դարձնողը+ կփրկի նրան* մահից ու կօգնի, որ նրա մեղքերը ներվեն:*+
Ծանոթագրություններ
^ Տես հավելված Ա5:
^ Կամ հնարավոր է՝ «Նա չի հակառակվում ձեզ»:
^ Կամ՝ «ամրացրեք ձեր սրտերը»:
^ Բռց.՝ «Հոգոց մի՛ հանեք»:
^ Կամ՝ «կարեկից»:
^ Կամ՝ «օրհնված»:
^ Կամ հնարավոր է՝ «հոգնածին»:
^ Կամ՝ «Եղիան նույն զգացմունքներն ուներ, ինչ մենք ունենք»:
^ Կամ՝ «նրա հոգին»:
^ Բռց.՝ «ու կծածկի մեղքերի շատությունը»: