Հոբ 14։1-22
14 «Կնոջից ծնված մարդու կյանքը կարճատև է,+Նեղություններով լի է:+
2 Ծաղկի պես նա ծլում է, հետո՝ թառամում:*+
Նա ստվերի պես անցնում-գնում է ու անհետանում:+
3 Այդուհանդերձ, դու հայացքդ նրա վրա ես կենտրոնացրել,Նրան* տանում ես դատարան, որ դատավեճի բռնվես նրա հետ:+
4 Մի՞թե անմաքուրից կարող է մաքուր մարդ ծնվել:+
Անշուշտ ո՛չ:
5 Նրա կյանքի տևողությունը սահմանափակ է,Եվ նրա ամիսների քանակը քո ձեռքում է:
Դու սահման ես դրել նրա համար, որից չի կարող անցնել:+
6 Հայացքդ թեքիր նրանից, որ հանգիստ առնի,Մինչև որ վարձու աշխատողի պես իր օրվա ավարտին հասնի:+
7 Նույնիսկ ծառի համար հույս կա:
Եթե այն կտրվի, դարձյալ շիվեր կտա,Եվ դրա ոստերը կշարունակեն աճել-մեծանալ:
8 Թե հողի տակ դրա արմատը ծերանա,Թե հողի մեջ դրա բունը չորանա,
9 Ջրի հոտից անգամ շիվեր կտաԵվ նորելուկ ծառի պես՝ ճյուղեր կարձակի:
10 Մինչդեռ մարդը մեռնում է, և նրա ուժը հօդս է ցնդում,Իր շունչը փչում է և այլևս չի լինում:*+
11 Ծովի ջրերն անհետանում են,Գետը ծանծաղանում և չորանում է:
12 Այդպես էլ մարդիկ պառկում են ու վեր չեն կենում:+
Քանի դեռ երկինքը կա, նրանք չեն արթնանաԵվ իրենց քնից վեր չեն կենա:+
13 Երանի՜ թե գերեզմանում* ինձ ծածկեիր,+Մինչև քո բարկության անցնելը ինձ թաքցնեիր,Ինձ համար ժամանակ սահմանեիր ու նորից հիշեիր:+
14 Եթե մարդը մահանա, կարո՞ղ է կրկին ապրել:+
Իմ ստրկության* բոլոր օրերում կսպասեմ,Մինչև որ ազատագրվեմ:+
15 Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ,+Քո ձեռքի գործին դու կկարոտես:
16 Բայց հիմա իմ ամեն մի քայլը դու հաշվում ես,Միայն մեղք ես փնտրում իմ մեջ:
17 Անօրենությունս պահում ես՝ քսակի մեջ կնքելով,Հանցանքս պահպանում ես՝ սոսնձով այն փակելով:
18 Ինչպես որ լեռն է տապալվում, փլուզվում,Եվ ժայռը տեղահան լինում,
19 Ինչպես ջրից քարերն են մաշվում,Եվ հեղեղներից երկրի հողն է քշվում-տարվում,Այդպես էլ դու մահկանացու մարդու հույսն ես կործանում:
20 Այնքան ես նրան ճնշում, մինչև որ կորչում է գնում:+
Կերպարանափոխում ես նրան և գերեզման ուղարկում:
21 Նրա որդիները պատվի են արժանանում, բայց նա այդ մասին չի իմանում,Աննշան մարդիկ են դառնում, բայց նա տեղյակ չի լինում:+
22 Միայն իր կենդանության ժամանակ է ցավ զգում,Միայն ողջ լինելիս է վիշտ ապրում»:
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «կտրվում»:
^ Բռց.՝ «Ինձ»:
^ Բռց.՝ «և ո՞ւր է նա»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ՝ «հարկադիր աշխատանքի»: Այլաբանական ակնարկ է մահվան ստրուկը դառնալուն: