Հոբ 26։1-14
26 Հոբը պատասխանեց.
2 «Վա՜յ, այս ինչքա՜ն օգնեցիր անզորին,Ինչպե՜ս փրկեցիր ուժ չունեցողին:+
3 Ի՜նչ հրաշալի խորհուրդ տվեցիր իմաստություն չունեցողին,+Իմաստությունդ* լիուլի ցույց տվեցիր:
4 Այդ ո՞ւմ ես ուզում ինչ-որ բան ասել,Ո՞վ է քեզ դրդել, որ այդպիսի խոսքեր ասես:*
5 Աստծու առաջ սարսռում են անզոր մեռելները,Նրանք ավելի ցածր են, քան ջրերն ու դրանցում բնակվողները:
6 Աստծու* առաջ գերեզմանը* բաց է,+Փտության այդ վայրը* ոչնչով ծածկված չէ:
7 Նա հյուսիսային երկինքը* դատարկ տարածության* վրա է փռել,+Երկիրը կախել է ոչնչից:*
8 Նա ջրերն ամպերի մեջ է ծրարում,+Բայց ամպերը դրանց ծանրությունից չեն պատռվում:
9 Տեսադաշտից ծածկում է իր գահը՝Ամպը տարածելով դրա շուրջբոլորը:+
10 Ջրերի երեսին հորիզոնն* է գծագրում,+Լույսի ու խավարի միջև սահման է դնում:
11 Երկնքի սյուները ցնցվում են,Նրա սաստումից դողում են:
12 Իր զորությամբ նա փոթորկում է ծովը+Եվ ջախջախում է ծովահրեշին՝*+ գործի դնելով իր հասկացողությունը:
13 Իր շնչով* երկինքը պարզկա է դարձնում,Ճարպիկ օձին իր ձեռքով խոցում:
14 Ահա սրանք լոկ եզրերն են նրա ճանապարհների,+Նրա մասին մեր լսածը թույլ շշուկ է ընդամենը:
Ո՞վ կարող է ըմբռնել նրա որոտի հզորությունը»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Առողջ դատողությունդ»:
^ Բռց.՝ «Ո՞ւմ շունչն (ոգին) է դուրս եկել քեզնից»:
^ Բռց.՝ «Նրա»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ՝ «Կործանման վայրը», «Աբադոնը»:
^ Բռց.՝ «դատարկության»:
^ Բռց.՝ «ոչնչի վրա»:
^ Բռց.՝ «հյուսիսը»:
^ Բռց.՝ «շրջան»:
^ Բռց.՝ «ռախաբին»:
^ Կամ՝ «քամով»: