Հոբ 8։1-22
8 Ի պատասխան՝ սովեցի+ Բաղդատն+ ասաց.
2 «Դեռ ինչքա՞ն պիտի այսպես խոսես:+
Բերանիդ խոսքերը կատաղի քամի են պարզապես:
3 Մի՞թե Աստված կխեղաթյուրի արդարադատությունը,Մի՞թե Ամենակարողը կխեղաթյուրի արդարությունը:
4 Երևի որդիներդ նրա դեմ մեղք են գործել,Այդ պատճառով էլ նա պատժել է նրանց իրենց ըմբոստության համար:
5 Բայց եթե պարզապես Աստծուն հուսայիր,+Ամենակարողի բարեհաճությունն աղերսեիր,
6 Եթե իսկապես մաքուր և ուղղամիտ+ լինեիր,Նա քեզ ուշադրություն կդարձներ*Եվ ինչն իրավամբ քոնն է, կվերականգներ:
7 Եթե անգամ քո սկիզբն աննշան լիներ,Դու մեծ ապագա կունենայիր:+
8 Հարցրու, խնդրեմ, նախորդ սերունդներին,Իմացիր, թե նրանց հայրերն ինչեր պարզեցին,+
9 Քանի որ մենք ընդամենը երեկ ենք ծնվել ու ոչինչ չգիտենք,Մեր օրերը երկրի վրա ստվերի պես անցողիկ են:
10 Մի՞թե նրանք քեզ չեն սովորեցնիԵվ իրենց իմացածը քեզ չեն պատմի:
11 Եթե ճահճոտ տեղ չլինի, պապիրուսը կաճի՞,Եթե ջուր չլինի, եղեգը կաճի՞:
12 Դեռ չբողբոջած, դեռ չքաղված՝Մյուս բոլոր բույսերից էլ շուտ կչորանան:
13 Աստծուն մոռացողի վերջը այսպիսին կլինի,Աստծուն արհամարհողի* հույսը կմարի:
14 Նրա վստահությունն անհիմն է,Այն, ինչին նա ապավինում է, սարդոստայնի պես անհուսալի է:
15 Կհենվի այդ ոստայնի վրա, բայց այն կքանդվի,Կփորձի դրանից բռնվել, բայց այն չի դիմանա:
16 Սկզբում նա ասես արևի շողերի տակ աճող մի բույս լինի հյութեղ,Որի շիվերը տարածվում են այգով մեկ:+
17 Նրա արմատները քարերի կույտին են փաթաթվում,Քարերի մեջ նա հանգրվան է փնտրում:
18 Բայց հետո իր տեղից արմատախիլ կարվի,Այդ տեղը երես կթեքի նրանից ու կասի. «Ես երբեք չեմ տեսել քեզ»:+
19 Ահա այդպես նա կկորչի,+Եվ ուրիշները կբուսնեն հողից:
20 Ինչ խոսք, անարատ մնացողներին Աստված չի մերժի,Իսկ չարագործներին չի աջակցի:
21 Նա նորից այնպես կանի, որ բերանդ ծիծաղով լցվի,Եվ շուրթերիցդ ուրախ բացականչություն լսվի:
22 Ամոթով կմնան քեզ ատողները,Եվ այլևս չի լինի անօրենների վրանը»: