Սաղմոսներ 112։1-10
112 Գովաբանե՛ք Յահին:*+
א [Ալեֆ]
Երջանիկ է այն մարդը, ով Եհովայի հանդեպ վախ ունի,+ב [Բեթ]Ով հաճույքով հնազանդվում է նրա պատվիրաններին:+
ג [Գիմել]
2 Երկրի վրա զորավոր կլինեն նրա զավակները,ד [Դալեթ]Օրհնություն կվայելի ուղղամիտների սերունդը:+
ה [Հե]
3 Այդպիսի մարդու տունը լեցուն է բարիքներով և հարստությամբ,ו [Վավ]Նրա արդար գործերը մնում են* հավիտյան:
ז [Զային]
4 Խավարի մեջ փայլող լույսի պես նա լուսավորում է ուղղամիտներին,+ח [Խեթ]
Նա գթառատ է, արդար ու կարեկից:+
ט [Տեթ]
5 Նա, ով առատաձեռնորեն պարտք է տալիս չունևորին, բարիք է տեսնում:+
י [Յոդ]
Իր գործերը նա արդարությամբ է վարում:
כ [Քաֆ]
6 Նա երբեք վայր չի ընկնի:+
ל [Լամեդ]
Արդարը հավիտյան կհիշվի:+
מ [Մեմ]
7 Նա չի վախենա վատ լուրերից:+
נ [Նուն]
Նրա սիրտը ամուր է, քանի որ նա վստահում է Եհովային:+
ס [Սամեխ]
8 Նրա սիրտը անսասան* է. նա չի վախենում:+
ע [Ային]Վերջում հաղթանակած կնայի, թե ինչպես են իր թշնամիները պարտվում:+
פ [Փե]
9 Նա իր ունեցածը բաժանում է առատաձեռնությամբ, տալիս է աղքատներին:+
צ [Ցադե]
Նրա արդար գործերը մնում են* հավիտյան:+
ק [Կոֆ]
Նրա զորությունը կավելանա,* և նա փառքի կարժանանա:
ר [Ռեշ]
10 Անօրենը կտեսնի ու կբարկանա,ש [Շին]
Կկրճտացնի իր ատամները, կմաշվի-կգնա:
ת [Թավ]
Անօրենների իղձերը անկատար կմնան:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
^ Կամ՝ «Նրա արդարությունը մնում է»:
^ Կամ՝ «վճռական», «հանգիստ»:
^ Կամ՝ «Նրա արդարությունը մնում է»:
^ Բռց.՝ «եղջյուրը կբարձրացվի»: