Սաղմոսներ 141։1-10

  • Աղոթք՝ պաշտպանության համար

    • Թող աղոթքս խնկի նման ընդունելի լինի (2)

    • Արդարի տված խրատը նման է յուղի (5)

    • Անօրենները կընկնեն իրենց իսկ ցանցերի մեջ (10)

Դավթի երգը: 141  Ո՛վ Եհովա, ես քեզ եմ կանչում,+Ինձ օգնության շտապիր:+ Երբ դիմում եմ քեզ, իմ ձայնին ականջ դիր:+   Թող քեզ ընդունելի լինի իմ աղոթքը,Ինչպես քեզ մատուցվող լավ պատրաստված խունկը,+Եվ իմ աղաչանքները,* ինչպես երեկոյան մատուցվող հացի ընծան:+   Ո՛վ Եհովա, հսկիչ դիր իմ բերանին,Պահակ կարգիր իմ շուրթերին:+   Մի՛ թող՝ սիրտս հակվի որևէ չար բանի,+Որպեսզի գարշելի բաներ չանեմ չար մարդկանց հետ: Չեմ ուզում երբևէ ճոխ ուտեստներ վայելել նրանց հետ:   Եթե արդարն ինձ հարվածի, դա հավատարիմ սիրո դրսևորում կլինի,+Եթե ինձ խրատի, դա ինձ համար գլխիս լցված յուղ կլինի,+Որը ես երբեք չեմ մերժի:+ Եվ թե չարիքի էլ բախվի, ես կշարունակեմ նրա համար աղոթել:   Թեև ժողովրդի դատավորներին ժայռից ցած են գցել,Մարդիկ, միևնույն է, իմ խոսքերին ուշադրություն կդարձնեն,Քանի որ դրանք հաճելի են:   Ինչպես որ հերկելիս հողը թափվում է այս ու այն կողմ,Այնպես էլ մեր ոսկորները ցիրուցան են եղել գերեզմանի* եզրերով:   Բայց իմ աչքերը քեզ են ուղղված, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա:+ Քեզ մոտ եմ գտել ապաստան, մի՛ թող՝ մահանամ:   Պաշտպանիր ինձ իմ դեմ լարված թակարդիցԵվ չարագործների ծուղակներից: 10  Անօրենները բոլորն էլ իրենց իսկ ցանցերի մեջ կընկնեն,+Իսկ ես դրանց կողքով ապահով կանցնեմ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «դեպի քեզ տարածած ձեռքերս»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»: