Սաղմոսներ 91։1-16

  • Ապահովություն՝ Աստծու պաշտպանության տակ

    • Կազատի թռչնորսի թակարդից (3)

    • Ապաստան՝ Աստծու թևերի տակ (4)

    • Աստծու ծառան ապահով կլինի, նույնիսկ եթե հազարավորներ ընկնեն (7)

    • Հրեշտակներին հրաման է տրվում պահպանել Աստծու ծառային (11)

91  Նա, ով Բարձրյալի պաշտպանության տակ* է ապրում,+Ամենակարողի հովանու ներքո հանգիստ է գտնում:+   Ես կասեմ Եհովային. «Դու իմ ապաստանն ու իմ ամրոցն ես,+Իմ Աստվածը, ում վստահում եմ ես»:+   Նա կազատի քեզ թռչնորսի թակարդից,Կփրկի կործանարար համաճարակից:   Իր փետուրներով կծածկի քեզ,Նրա թևերի տակ դու ապաստան կգտնես:+ Իր հավատարմությամբ+ նա քեզ համար կլինի մեծ վահան+ ու պաշտպանիչ պատնեշ:   Դու չես վախենա ո՛չ գիշերվա սարսափներից,+Ո՛չ էլ ցերեկը սլացող նետերից,+   Ո՛չ խավարում գաղտագողի մոտեցող ժանտախտից,Ո՛չ էլ կեսօրին ամեն ինչ ավերող կործանումից:   Հազար հոգի քո կողքին կընկնի,Տասը հազար մարդ քո աջ կողմում կտապալվի,Բայց քեզ ոչ մի վատ բան չի պատահի:+   Դու պարզապես դրան ականատես կլինեսԵվ անօրենների հատուցումը կտեսնես:   Դու ասացիր՝ «Եհովան է իմ ապավենը»,Եվ այդպիսով Բարձրյալին դարձրիր քո ապաստանը:+ 10  Քեզ ոչ մի չարիք չի պատահի,+Ոչ մի պատուհաս չի մոտենա քո վրանին, 11  Որովհետև նա կհրամայի իր հրեշտակներին,+Որ պահպանեն քեզ քո ամեն քայլափոխին:+ 12  Նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ,+Որ ոտքդ քարի չխփես:+ 13  Առյուծի և կոբրայի վրայով կքայլես,Զորեղ առյուծին ու մեծ օձին կկոխկրտես:+ 14  Աստված ասաց. «Նա սիրում է ինձ, ուստի նրան կփրկեմ,+Նա գիտի իմ անունը,* ուստի նրան կպաշտպանեմ:+ 15  Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ,+Նեղության ժամանակ նրա հետ կլինեմ:+ Կփրկեմ նրան ու կփառավորեմ: 16  Նրան երկար կյանք կտամ+Եվ իմ փրկարար զորությունը ցույց կտամ»:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ծածուկ տեղում»:
Կամ՝ «ընդունում է իմ անունը»: Խոսքը ոչ միայն անունը իմանալու, այլև այդ անունը կրողին ճանաչելու մասին է:
Կամ՝ «Եվ նրան տեսնել կտամ իմ տված փրկությունը»: