Սաղմոսներ 95։1-11

  • Աստծուն պաշտողները պետք է հնազանդվեն նրան

    • «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը» (7)

    • «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (8)

    • «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի» (11)

95  Եկեք ուրախ բացականչություններով գովաբանենք Եհովային,Ցնծագին բացականչություններով փառաբանենք մեր փրկության Ժայռին:+   Եկեք նրա մոտ գանք շնորհակալական խոսքերով,+Եկեք երգենք ու նրան փառաբանենք բացականչություններով:   Չէ՞ որ Եհովան մեծ Աստված է,Նա մեծ Թագավոր է, բոլոր աստվածներից բարձր է:+   Նրա ձեռքում է երկրի ընդերքը,Նրանն են լեռնագագաթները:+   Նրանն է ծովը, նա է այն ստեղծել,+Նրա ձեռքերն են ցամաքն արարել:+   Եկեք Եհովայի՝ մեզ Ստեղծողի առաջ ծնկի գանք,Եկեք խոնարհվենք ու պաշտենք նրան:+   Չէ՞ որ նա մեր Աստվածն է,Իսկ մենք նրա ժողովուրդն ենք՝Նրա արոտի ոչխարները,Որոնց մասին նա հոգում է:+ Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է.+   «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը,Ինչպես ձեր նախահայրերն արեցին Մերիբայում,*+Այն օրը Մասսայում՝* անապատում,+   Երբ իմ հանդեպ անվստահություն դրսևորեցին,+Իմ գործերը տեսնելով հանդերձ՝ ինձ փորձեցին:+ 10  Քառասուն տարի այդ սերնդի հանդեպ ես զզվանք էի զգում,Ուստի ասացի. «Այս ժողովուրդը միշտ իր սրտի ցանկություններով է շարժվում,Իմ ճանապարհները նրանք այդպես էլ չըմբռնեցին»: 11  Այնպես որ բարկությամբ լցված՝ երդվեցի. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»»:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «վեճ»:
Նշանակում է «ստուգում», «փորձություն»: