Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եզեկիել

Գլուխներ

Բովանդակություն

  • 1

    • Եզեկիելը Բաբելոնում տեսիլքներ է տեսնում (1-3)

    • Եհովայի երկնային կառքի մասին տեսիլքը (4-28)

      • Կատաղի քամի, վիթխարի ամպ և բոցկլտացող կրակ (4)

      • Չորս կենդանի էակները (5-14)

      • Չորս անիվները (15-21)

      • Սառույցի պես փայլող հարթակը (22-24)

      • Եհովայի գահը (25-28)

  • 2

    • Եզեկիելը նշանակվում է մարգարե (1-10)

      • «Լսեն թե մերժեն» (5)

      • Ողբերգերի գիրքը (9, 10)

  • 3

    • Եզեկիելը պետք է ուտի Աստծու տված գլանաձև գիրքը (1-15)

    • Եզեկիելը ծառայելու է որպես ժամապահ (16-27)

      • Չնախազգուշացնելը արյունապարտ է դարձնում (18-21)

  • 4

    • Երուսաղեմի պաշարման բեմականացումը (1-17)

      • Եզեկիելը 390 օր կրում է Իսրայելի մեղքը և 40 օր՝ Հուդայինը (4-7)

  • 5

    • Երուսաղեմի կործանման բեմականացումը (1-17)

      • Մարգարեն իր սափրած մազերը երեք մասի է բաժանում (1-4)

      • Երուսաղեմի բնակիչները մյուս ազգերից ավելի վատ են վարվում (7-9)

      • Պատժի երեք տեսակ (12)

  • 6

    • Մարգարեություն՝ ընդդեմ Իսրայելի լեռների (1-14)

      • Գարշելի կուռքերը կնվաստացվեն (4-6)

      • «Դուք կիմանաք, որ ես Եհովան եմ» (7)

  • 7

    • Վերջը եկել է (1-27)

      • Չլսված աղետ (5)

      • Մարդիկ իրենց հարստությունը փողոց կշպրտեն (19)

      • Տաճարը կպղծվի (22)

  • 8

    • Եզեկիելը տեսիլքում տարվում է Երուսաղեմ (1-4)

    • Տաճարում գարշելի բաներ են արվում (5-18)

      • Կանայք լաց են լինում Թամուզի վրա (14)

      • Տղամարդիկ պաշտում են արևին (16)

  • 9

    • Վեց մարդ՝ զենքերը ձեռքներին, և մի մարդ՝ գոտկատեղին թանաքաման (1-11)

      • Դատաստանը սրբարանից է սկսվելու (6)

  • 10

    • Անիվների մեջտեղից կրակ է վերցվում (1-8)

    • Քերովբեների ու անիվների նկարագրությունը (9-17)

    • Աստծու փառքը հեռանում է տաճարից (18-22)

  • 11

    • Չարագործ առաջնորդները դատապարտվում են (1-13)

      • Քաղաքը համեմատվում է կաթսայի հետ (3-12)

    • Վերականգնման մասին խոստում (14-21)

      • «Նոր ոգի կդնեմ ձեր մեջ» (19)

    • Աստծու փառքը հեռանում է Երուսաղեմից (22, 23)

    • Եզեկիելը տեսիլքում վերադառնում է Քաղդեա (24, 25)

  • 12

    • Գերության մասին մարգարեություն՝ խորհրդանշական գործողություններով (1-20)

      • Իրեր՝ գերության գնալու համար (1-7)

      • Կառավարիչը մութ ժամանակ կհեռանա (8-16)

      • Հացը տագնապով կուտեն և ջուրը սարսափով կխմեն (17-20)

    • Կփաստվի, որ տեսիլքների մասին առածը սուտ է (21-28)

      • «Իմ խոսքերից և ոչ մեկի կատարումը չի հետաձգվի» (28)

  • 13

    • Մարգարեություն՝ ընդդեմ կեղծ մարգարեների (1-16)

      • Կրով ծեփված պատերը փլուզվելու են (10-12)

    • Մարգարեություն՝ ընդդեմ կեղծ մարգարեուհիների (17-23)

  • 14

    • Կռապաշտները դատապարտվում են (1-11)

    • Երուսաղեմի դատաստանն անխուսափելի է (12-23)

      • Արդար Նոյը, Դանիելը և Հոբը (14, 20)

  • 15

    • Երուսաղեմը անպետք խաղողենի է (1-8)

  • 16

    • Երուսաղեմի հանդեպ Աստծու սերը (1-63)

      • Երուսաղեմը համեմատվում է լքված երեխայի հետ (1-7)

      • Աստված զարդարում է նրան և ամուսնական ուխտի մեջ մտնում նրա հետ (8-14)

      • Նա անհավատարիմ է դառնում (15-34)

      • Պատժվում է ամուսնական դավաճանության համար (35-43)

      • Համեմատվում է Սամարիայի ու Սոդոմի հետ (44-58)

      • Աստված հիշում է իր ուխտը (59-63)

  • 17

    • Հանելուկ՝ երկու արծիվների և խաղողի վազի մասին (1-21)

    • Մատղաշ ոստը կդառնա փառահեղ մայրի (22-24)

  • 18

    • Յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխան տա իր մեղքերի համար (1-32)

      • Կմահանա այն հոգին, որը մեղք է գործում (4)

      • Որդին պատասխան չի տալու իր հոր մեղքի համար (19, 20)

      • Աստծուն չի ուրախացնում մեղսագործի մահը (23)

      • Զղջումը կյանքի է առաջնորդում (27, 28)

  • 19

    • Ողբերգ՝ Իսրայելի առաջնորդների մասին (1-14)

  • 20

    • Իսրայելի ըմբոստության պատմությունը (1-32)

    • Իսրայելացիները նորից կծառայեն Աստծուն իրենց երկրում (33-44)

    • Մարգարեություն՝ ընդդեմ հարավի (45-49)

  • 21

    • Աստված մերկացնում է դատաստանի սուրը (1-17)

    • Բաբելոնի թագավորը հարձակվելու է Երուսաղեմի վրա (18-24)

    • Իսրայելի չար առաջնորդը պատժվելու է (25-27)

      • «Հանիր.... թագը» (26)

      • «Մինչև որ չգա նա, ով իրավունք ունի այն ստանձնելու» (27)

    • Սուր՝ ուղղված ամմոնացիների դեմ (28-32)

  • 22

    • Երուսաղեմ՝ արյունապարտ քաղաք (1-16)

    • Իսրայելը նման է անպետք խարամի (17-22)

    • Իսրայելի ժողովուրդն ու առաջնորդները դատապարտվում են (23-31)

  • 23

    • Երկու անհավատարիմ քույրերը (1-49)

      • Օոլան դավաճանում է Աստծուն Ասորեստանի հետ (5-10)

      • Օոլիբան դավաճանում է Աստծուն Բաբելոնի և Եգիպտոսի հետ (11-35)

      • Երկու քույրերի պատիժը (36-49)

  • 24

    • Երուսաղեմը նման է ժանգոտ կաթսայի (1-14)

    • Եզեկիելի կնոջ մահը նշան է (15-27)

  • 25

    • Մարգարեություն՝ ընդդեմ ամմոնացիների (1-7)

    • Մարգարեություն՝ ընդդեմ Մովաբի (8-11)

    • Մարգարեություն՝ ընդդեմ Եդոմի (12-14)

    • Մարգարեություն՝ ընդդեմ փղշտացիների երկրի (15-17)

  • 26

    • Մարգարեություն՝ ընդդեմ Տյուրոսի (1-21)

      • «Ուռկաններ չորացնելու տեղ կդառնաս» (5, 14)

      • Քարերն ու հողը ծովն են գցվում (12)

  • 27

    • Ողբերգ՝ Տյուրոսի խորտակման մասին (1-36)

  • 28

    • Մարգարեություն՝ ընդդեմ Տյուրոսի թագավորի (1-10)

      • «Ես աստված եմ» (2, 9)

    • Ողբերգ՝ Տյուրոսի թագավորի մասին (11-19)

      • «Դու Եդեմում էիր» (13)

      • «Ես օծեցի քեզ՝ պահապան քերովբե նշանակեցի» (14)

      • «Սխալ ընթացք բռնեցիր» (15)

    • Մարգարեություն՝ ընդդեմ Սիդոնի (20-24)

    • Իսրայելը կվերականգնվի (25, 26)

  • 29

    • Մարգարեություն՝ ընդդեմ փարավոնի (1-16)

    • Եգիպտոսը Բաբելոնին տրվելու է որպես վարձատրություն (17-21)

  • 30

    • Մարգարեություն՝ ընդդեմ Եգիպտոսի (1-19)

      • Կանխագուշակվում է Նաբուգոդոնոսորի հարձակման մասին (10)

    • Փարավոնի զորությանը վերջ է տրվում (20-26)

  • 31

    • Եգիպտոսի՝ փառահեղ մայրու անկումը (1-18)

  • 32

    • Ողբերգ՝ փարավոնի և Եգիպտոսի մասին (1-16)

    • Եգիպտոսը թաղվելու է անթլփատների հետ (17-32)

  • 33

    • Ժամապահի պարտականությունները (1-20)

    • Երուսաղեմի կործանման մասին լուրը (21, 22)

    • Խոսք՝ ուղղված ավերակներում բնակվողներին (23-29)

    • Մարդիկ չեն վարվի իրենց լսած խոսքի համաձայն (30-33)

      • Եզեկիելն ասես սիրո երգ լինի (32)

      • Մարդիկ «կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել» (33)

  • 34

    • Մարգարեություն՝ ընդդեմ Իսրայելի հովիվների (1-10)

    • Եհովայի հոգատարությունը՝ իր հոտի հանդեպ (11-31)

      • «Իմ ծառա Դավիթը» կհովվի նրանց (23)

      • «Խաղաղության ուխտ» (25)

  • 35

    • Մարգարեություն՝ ընդդեմ Սեիրի լեռների (1-15)

  • 36

    • Մարգարեություն՝ Իսրայելի լեռների մասին (1-15)

    • Իսրայելը կվերականգնվի (16-38)

      • «Ես կսրբացնեմ իմ մեծ անունը» (23)

      • Ամայացած երկիրը Եդեմի պարտեզի պես է դարձել (35)

  • 37

    • Չորացած ոսկորներով լի հովտի մասին տեսիլք (1-14)

    • Երկու փայտերը մեկ են դառնալու (15-28)

      • Մեկ ազգ, մեկ թագավոր (22)

      • Խաղաղության հավիտենական ուխտ (26)

  • 38

    • Գոգի հարձակումը Իսրայելի վրա (1-16)

    • Եհովան ցասումով է լցված Գոգի հանդեպ (17-23)

      • Ազգերը «կիմանան, որ ես Եհովան եմ» (23)

  • 39

    • Գոգի և նրա զորքերի կործանումը (1-10)

    • Թաղման վայր՝ Համոն-Գոգի հովտում (11-20)

    • Իսրայելը կվերադառնա գերությունից (21-29)

      • Աստված իր ոգին կթափի Իսրայելի վրա (29)

  • 40

    • Եզեկիելը տեսիլքում բերվում է Իսրայել (1, 2)

    • Եզեկիելը տեսիլքում տաճար է տեսնում (3, 4)

    • Գավիթներն ու մուտքային շինությունները (5-47)

      • Արտաքին արևելյան մուտքային շինությունը (6-16)

      • Դրսի գավիթը: Մյուս մուտքային շինությունները (17-26)

      • Ներսի գավիթն ու դրա մուտքային շինությունները (27-37)

      • Սենյակներ՝ տաճարի ծառայության համար (38-46)

      • Զոհասեղանը (47)

    • Տաճարի նախասրահը (48, 49)

  • 41

    • Տաճարի սրբարանը (1-4)

    • Տաճարի պատն ու կողմնային սենյակները (5-11)

    • Արևմտյան շինությունը (12)

    • Շինությունների չափսերը (13-15ա)

    • Սրբարանի ներսը (15բ-26)

  • 42

    • Ճաշասենյակները (1-14)

    • Չափվում է տաճարի շուրջբոլորը (15-20)

  • 43

    • Տաճարը լցվում է Եհովայի փառքով (1-12)

    • Զոհասեղանը (13-27)

  • 44

    • Արևելյան մուտքային շինությունը փակ պետք է մնա (1-3)

    • Կանոններ՝ օտարազգիների վերաբերյալ (4-9)

    • Կանոններ՝ ղևտացիների և քահանաների համար (10-31)

  • 45

    • Նվիրաբերված սուրբ տարածքը և քաղաքը (1-6)

    • Իշխանի համար առանձնացված հողատարածքը (7, 8)

    • Իշխանները պետք է ազնիվ լինեն (9-12)

    • Ժողովրդի նվիրաբերությունները և իշխանը (13-25)

  • 46

    • Զոհաբերություններ (1-15)

    • Իշխանը որպես ժառանգություն կարող է հողատարածք նվիրել (16-18)

    • Զոհերի միսը եփելու տեղեր (19-24)

  • 47

    • Տաճարից բխող գետը (1-12)

      • Գետի ջուրը գնալով խորանում է (2-5)

      • Մեռյալ ծովի ջրերը կբուժվեն (8-10)

      • Տղմոտ հատվածները չեն բուժվի (11)

      • Ծառերի պտուղը կլինի ուտելու համար, իսկ տերևները՝ բուժելու (12)

    • Երկրի սահմանները (13-23)

  • 48

    • Երկրի բաշխումը (1-29)

    • Քաղաքի 12 դարպասները (30-35)

      • Քաղաքը կկոչվի «Եհովան այնտեղ է» (35)