2 Տիմոթեոս 3։1-17

  • Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ կլինեն (1-7)

  • Ճշգրտորեն հետևել Պողոսի օրինակին (8-13)

  • «Շարունակիր հետևել քո սովորած բաներին» (14-17)

    • Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված (16)

3  Իմացիր, որ վերջին օրերում+ չափազանց դժվար ժամանակներ կլինեն.  մարդիկ կլինեն եսասեր, փողասեր, պարծենկոտ, գոռոզ, անարգանքով խոսող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ,  մարդկային ջերմ զգացմունքներից զուրկ,* համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարին* չսիրող,  դավաճան, համառ, հպարտ, Աստծուն սիրելու փոխարեն հաճույքները սիրող,  արտաքուստ աստվածանվեր, բայց իրենց ապրելակերպով հակառակը փաստող:*+ Հեռու մնա այդպիսիներից:  Նման մարդկանցից ոմանք խորամանկորեն ընտանիքներ են մտնում և գերում մեղքերի բեռի տակ ընկած թուլակամ կանանց, որոնք տարված են զանազան ցանկություններով,  և որոնք, ինչքան էլ սովորում են, երբեք չեն կարողանում ինչպես հարկն է հասկանալ ճշմարտությունը:  Եվ ինչպես Հանեսն ու Համբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ այս մարդիկ են հակառակվում ճշմարտությանը: Նրանց միտքն ամբողջովին ապականված է, և քանի որ հավատի համաձայն չեն վարվում, չունեն Աստծու հավանությունը:  Սակայն նրանց հաջողությունը երկար չի տևի, որովհետև նրանց հիմարությունը ակնհայտ կդառնա բոլորին, ինչպես որ այն երկուսինը ակնհայտ դարձավ:+ 10  Իսկ ինչ վերաբերում է քեզ, դու ճշգրտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ձգտել ես ունենալ նույն ապրելակերպը,+ նույն նպատակը, ինչ ես, ընդօրինակել ես իմ հավատը, համբերատարությունը, սերը և դիմացկունությունը: 11  Դու գիտես իմ հալածանքների ու չարչարանքների մասին, ինչպիսիք կրել եմ Անտիոքում,+ Իկոնիոնում+ և Լյուստրայում:+ Ես կրեցի այդ հալածանքները, բայց Տերն ազատեց ինձ այդ ամենից:+ 12  Իրականում բոլոր նրանք, ովքեր, լինելով Քրիստոս Հիսուսի հետևորդներ, ցանկանում են ապրել աստվածանվեր կյանքով, նույնպես հալածանքներ կկրեն:+ 13  Իսկ չար և խարդախ մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ խաբելով ու խաբվելով:+ 14  Բայց դու շարունակիր հետևել քո սովորած բաներին, որոնց ճշմարտացիության մեջ համոզվել ես.+ չէ՞ որ գիտես, թե ումից ես սովորել դրանք: 15  Դու վաղ մանկությունից+ գիտես սուրբ գրքերը,+ որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ և օգնել, որ Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի շնորհիվ փրկվես:+ 16  Ամբողջ գիրքը* Աստծու ներշնչմամբ է գրված+ և օգտակար է. օգնում է սովորեցնել,+ ցույց տալ սխալը, ուղղել, խրատել Աստծու արդար չափանիշների համաձայն,+ 17  որպեսզի Աստծուն ծառայող մարդը լիովին ունակ և ամբողջովին սպառազինված լինի ամեն բարի գործ անելու համար:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ընտանիքի անդամների հանդեպ կապվածություն չունեցող»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «բայց դրա [աստվածանվեր լինելու] զորությունը մերժող»:
Ըստ ամենայնի, խոսքը այն սուրբ գրքերի մասին է, որոնք հետագայում դարձան Աստվածաշնչի մի մասը: