Երկրորդ Օրենք 18։1-22

  • Ղևտացիների ու քահանաների բաժինը (1-8)

  • Ոգեհարցական զբաղմունքներն արգելվում են (9-14)

  • Մովսեսի նման մի մարգարե (15-19)

  • Ինչպես բնորոշել կեղծ մարգարեներին (20-22)

18  «Ղևտացի քահանաներին և առհասարակ Ղևիի ամբողջ ցեղին մյուս իսրայելացիների պես առանձին բաժին կամ ժառանգություն չի տրվելու: Նրանք կուտեն Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից, որոնք նրա բաժինն* են:+  Նրանք իրենց եղբայրների պես առանձին ժառանգություն չեն ունենա: Եհովան է նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել է նրանց:  Ժողովրդի մատուցած ընծաներից ահա թե ինչ պետք է իրավամբ տրվի քահանաներին. ամեն ոք, ով զոհ մատուցի՝ ցուլ, թե ոչխար, պետք է թիակը, ծնոտը և ստամոքսը տա քահանային:  Նրան պետք է տաք նաև հացահատիկ, գինի և յուղ ձեր առաջին բերքից ու ձեր ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը:+  Ձեր Աստված Եհովան ղևտացիներին է ընտրել ձեր բոլոր ցեղերից, որ նրանք ու իրենց որդիները ծառայություն մատուցեն Եհովայի անունով:+  Եթե Իսրայելի քաղաքներից մեկում ապրող որևէ ղևտացի հեռանա այդ քաղաքից+ ու ցանկանա գնալ Եհովայի ընտրած վայրը,*+  նա կարող է այնտեղ ծառայություն մատուցել իր Աստված Եհովայի անունով, ինչպես իր բոլոր եղբայրները՝ ղևտացիները, որոնք ծառայում են այնտեղ՝ Եհովայի առաջ:+  Բացի այն ամենից, ինչ նա կստանա իր հայրական ունեցվածքը վաճառելուց՝ նրան նաև մյուս ղևտացիների հետ հավասար սննդի բաժին կտրվի:+  Երբ մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ, չփորձեք ընդօրինակել այդ ազգերի գարշելի սովորույթները:+ 10  Ձեզնից ոչ մեկը չպետք է զոհաբերի իր որդուն կամ աղջկան՝ այրելով նրան,+ չպետք է գուշակություն անի,+ մոգությամբ զբաղվի,+ սնոտիապաշտական նշանների հետևի,+ կախարդություն անի,+ 11  հմայություն անի,* ոգեհարցի+ կամ գուշակի+ դիմի կամ էլ մեռելահարցությամբ զբաղվի,+ 12  որովհետև այդպիսի բաներ անողները գարշելի են Եհովայի համար, և այդ գարշելի սովորույթների պատճառով է ձեր Աստված Եհովան այս ազգերին քշում ձեր առաջից: 13  Անարատ եղեք ձեր Աստված Եհովայի առաջ:+ 14  Այս ազգերը, որոնց հողերը դուք զավթում եք, ականջ են դնում մոգությամբ զբաղվողներին+ և գուշակներին,+ բայց ձեր Աստված Եհովան թույլ չի տալիս ձեզ այդպիսի բաներ անել: 15  Ձեր Աստված Եհովան ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ. պետք է լսեք նրան:+ 16  Չէ՞ որ այն օրը, երբ հավաքվել էիք* Քորեբի մոտ,+ դուք խնդրեցիք ձեր Աստված Եհովային. «Թող մենք այլևս չլսենք մեր Աստված Եհովայի ձայնը և չտեսնենք այս մեծ կրակը, որ չմեռնենք»:+ 17  Եհովան էլ ասաց ինձ. «Շատ լավ: 18  Ուրեմն նրանց եղբայրների միջից քեզ նման մի մարգարե կտամ+ նրանց ու իմ խոսքերը նրա բերանը կդնեմ,+ և նա կասի նրանց այն ամենը, ինչ կպատվիրեմ:+ 19  Եվ եթե որևէ մեկը ականջ չդնի իմ խոսքերին, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուց հաշիվ կպահանջեմ:+ 20  Սակայն եթե որևէ մարգարե հանդգնի իմ անունից ասել մի բան, որը ես չեմ պատվիրել, կամ ուրիշ աստվածների անունից խոսի, նա պետք է մեռնի:+ 21  Գուցե մտածեք. «Ինչպե՞ս իմանանք, որ Եհովան չի ասել այդ բանը»: 22  Ահա այսպես կիմանաք. եթե մարգարեն խոսի Եհովայի անունից, և նրա ասածը չկատարվի, չիրականանա, ուրեմն Եհովան չի ասել դա: Մարգարեն հանդգնել է ինքնագլուխ բաներ խոսել: Նրանից չվախենաք»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ժառանգությունը»:
Այսինքն՝ այն վայրը, որը Եհովան ընտրելու էր որպես երկրպագության կենտրոն:
Խոսքը կախարդության միջոցով որևէ մեկի վրա ազդեցություն բանեցնելու, նրան ենթարկեցնելու մասին է:
Կամ՝ «ժողովը հավաքվել էր»: