Երկրորդ Օրենք 23։1-25

  • Ովքեր չեն կարող Աստծու ժողովի մաս կազմել (1-8)

  • Ճամբարի մաքրությունը (9-14)

  • Տերերից փախած ստրուկները (15, 16)

  • Մարմնավաճառությունն արգելված է (17, 18)

  • Տոկոսներ, երդումներ (19-23)

  • Ինչ կարող են ուտել անցորդները (24, 25)

23  «Ոչ մի տղամարդ, ով ամորձատվել է, որի ամորձիները ճզմած են, կամ որի առնանդամը կտրած է,* չի կարող Եհովայի ժողովի մաս կազմել:+  Ոչ մի ապօրինի զավակ չի կարող Եհովայի ժողովի մաս կազմել:+ Նրանցից սերածներն էլ չեն կարող Եհովայի ժողովի մաս կազմել նույնիսկ մինչև տասներորդ սերունդը:  Ոչ մի ամմոնացի կամ մովաբացի չի կարող Եհովայի ժողովի մաս կազմել:+ Նրանց զավակներն էլ չեն կարող Եհովայի ժողովի մաս կազմել նույնիսկ մինչև տասներորդ սերունդը,  որովհետև երբ դուրս էիք եկել Եգիպտոսից և ճանապարհին էիք, նրանք ձեզ հաց ու ջուր չտվեցին,+ նաև Միջագետքի Փաթուրից վարձեցին Բեորի որդի Բաղաամին, որ անիծի ձեզ:+  Սակայն ձեր Աստված Եհովան չարեց Բաղաամի+ ուզածը, այլ ձեր Աստված Եհովան անեծքը օրհնության փոխեց,+ քանի որ ձեր Աստված Եհովան սիրում է ձեզ:+  Երբևէ նրանց բարօրությանն ու բարգավաճմանը չնպաստեք:+  Եդոմացուն չատեք, քանի որ ձեր եղբայրն է:+ Եգիպտացուն չատեք, քանի որ դուք պանդուխտ էիք նրանց երկրում:+  Նրանց զավակների երրորդ սերունդը կարող է Եհովայի ժողովի մաս կազմել:  Երբ ճամբար դնեք, որ հարձակվեք ձեր թշնամիների վրա, զգույշ եղեք, որ որևէ բանով չպղծվեք:+ 10  Եթե որևէ տղամարդ անմաքուր դառնա գիշերային սերմնահոսության պատճառով,+ պետք է ճամբարից դուրս գա ու չմտնի այնտեղ: 11  Երեկոյան նա պետք է լողանա և արևամուտին կարող է վերադառնալ ճամբար:+ 12  Ճամբարից դուրս առանձին տեղ* պետք է ունենաք, որ ձեր բնական կարիքների համար այնտեղ գնաք: 13  Գործիքների մեջ բահ ունեցեք ու երբ ճամբարից դուրս գնաք ձեր կարիքները հոգալու, դրանով փոս փորեք ու ծածկեք արտաթորանքը: 14  Ձեր Աստված Եհովան ձեր ճամբարում է,+ որ ազատի ձեզ ու ձեր թշնամիներին ձեր ձեռքը տա, ուստի ձեր ճամբարը պետք է սուրբ լինի,+ որ նա ոչ մի անվայել բան չտեսնի ձեր մեջ ու չլքի ձեզ: 15  Եթե ստրուկն իր տիրոջից փախչի ու ձեզ մոտ գա, նրան իր տիրոջը չհանձնեք: 16  Թող բնակվի ձեզ հետ ձեր քաղաքներից մեկում՝ այնտեղ, որտեղ կուզի: Նրան վատ չվերաբերվեք:+ 17  Իսրայելացի ոչ մի կին կամ տղամարդ չպետք է տաճարային մարմնավաճառ* դառնա:+ 18  Կին մարմնավաճառի կամ տղամարդ մարմնավաճառի* ստացած վարձը չպետք է բերվի ձեր Աստված Եհովայի տուն՝ որևէ երդում կատարելու համար, քանի որ երկուսն էլ գարշելի են ձեր Աստված Եհովայի աչքին: 19  Ձեր եղբորից տոկոս չպահանջեք,+ երբ նրան պարտքով փող, մթերք կամ ցանկացած այլ բան տաք: 20  Օտարականից կարող եք տոկոս պահանջել,+ բայց ձեր եղբորից չպետք է պահանջեք,+ որպեսզի ձեր Աստված Եհովան օրհնի ձեր բոլոր ձեռնարկումները այն երկրում, որին տիրանալու եք:+ 21  Երբ ձեր Աստված Եհովային երդում տաք,+ չհապաղեք կատարել,+ քանի որ ձեր Աստված Եհովան անպատճառ կպահանջի դա ձեզնից, և եթե չկատարեք, մեղք գործած կլինեք:+ 22  Իսկ երդում չտալով՝ մեղք գործած չեք լինի:+ 23  Պետք է պահեք ձեր բերանից դուրս եկած խոսքը+ և կատարեք այն, ինչ երդվել եք: Չէ՞ որ ձեր երդումը կամավոր ընծա է ձեր Աստված Եհովային:+ 24  Երբ մտնեք ձեր դրացու խաղողի այգին, կարող եք ուտել, ինչքան ձեր ախորժակը տա,* բայց չլցնեք զամբյուղն ու տանեք:+ 25  Երբ մտնեք ձեր դրացու արտը, կարող եք ձեռքով քաղել հասած հասկերից, բայց մանգաղով հունձ չանեք:+

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի, խոսքը անբարո նպատակներով, օրինակ՝ համասեռամոլության համար միտումնավոր ամորձատվելու մասին է:
Այսինքն՝ արտաքնոց:
Տաճարային մարմնավաճառները տղամարդիկ ու կանայք էին, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
Բռց.՝ «շան»:
Կամ՝ «մինչև որ կշտանաք»: