Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հունվարի 27-փետրվարի 2

ՍԱՂՄՈՍՆԵՐ 140-143

Հունվարի 27-փետրվարի 2

Երգ 44 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Օգնության համար արված աղոթքներիդ համաձայն գործիր

(10ր)

Պատրաստակամորեն ընդունիր խրատը կամ խորհուրդը (Սղ 141։5; w22.02, էջ 12, պրբ. 13-14

Խորհրդածիր այն մասին, թե Եհովան ինչպես է օգնել քեզ ու անցյալում ապրած իր ծառաներին (Սղ 143։5; w10 3/15, էջ 32, պրբ. 4

Փորձիր իրերին Եհովայի տեսանկյունից նայել (Սղ 143։10; w15 3/15, էջ 32, պրբ. 2

140-143-րդ սաղմոսներում արձանագրված են ոչ միայն Դավթի՝ օգնության համար արված աղոթքները, այլև այնպիսի արտահայտություններ, որոնցից երևում է, որ նա գործում էր իր աղոթքների համաձայն։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 140։3— Դավիթն ինչո՞ւ չար մարդկանց լեզուն նմանեցրեց օձի լեզվի (it-2, էջ 1151

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Մարդուն գործնական օգնություն ցույց տալուց հետո Աստվածաշնչից մի միտք ասա (lmd, դաս 3, կետ 5

5. Զարգացրու հետաքրքրությունը

(3ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Դիմացինդ ասում է, որ զբաղված է (lmd, դաս 7, կետ 3

6. Բացատրիր հավատալիքներդ

(5ր) Ցուցադրում։ ijwfq, հոդված 21։ Թեմա՝ «Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն ընդունում արյան փոխներարկում» (th, դաս 7

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 141

7. Պատրաստ եղիր բժշկական միջամտություն պահանջող իրավիճակներին

(15ր) Քննարկում

Եհովան հավաստիացրել է, որ իրենից «միշտ կարող ենք օգնություն ստանալ մեր նեղ օրում» (Սղ 46։1)։ Բժշկական կամ վիրահատական միջամտություն պահանջող իրավիճակները կարող են անհանգստություն պատճառել։ Սակայն Եհովան նման իրավիճակներին պատրաստ լինելու համար տվել է անհրաժեշտ ամեն բան։ Օրինակ՝ նրա կազմակերպությունը հոգ է տարել, որ ունենանք «Դիրքորոշում» (DPA) բլանկը, «Անձնական վկայական» a փաստաթուղթը և բժշկական տեղեկություններ պարունակող այլ փաստաթղթեր b։ Ինչպես նաև հոգ է տարել, որ լինեն Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ (ՀԿԿ)։ Այս բոլորը օգնում են հնազանդվել արյան վերաբերյալ Աստծու պատվերին (Գրծ 15։28, 29

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Պատրաստ կլինե՞ս, եթե բժշկական միջամտության կարիք առաջանա»։ Հետո ներկաներին հարցրու։

  • Ոմանց համար ինչո՞վ է օգտակար եղել «Դիրքորոշում» բլանկը լրացնելը։

  • Ինչպե՞ս է «Տեղեկատվություն հղիների համար» փաստաթուղթը (S-401) օգնել ոմանց։

  • Ինչո՞ւ է կարևոր հնարավորինս շուտ կապ հաստատել ՀԿԿ-ի անդամների հետ, երբ անհրաժեշտ է հոսպիտալացվել, վիրահատվել կամ որևէ թերապիա անցնել, անգամ եթե թվում է, թե այդ իրավիճակում արյան հետ կապված հարց չի առաջանա։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 103 և աղոթք

a Մկրտված քարոզիչները գրականության համար պատասխանատուից իրենց համար կարող են վերցնել «Դիրքորոշում» բլանկը, իսկ իրենց երեխաների համար՝ «Անձնական վկայական» փաստաթուղթը։

b «Տեղեկատվություն հղիների համար» (S-401), «Տեղեկատվություն վիրահատության կամ քիմիաթերապիայի կարիք ունեցող պացիենտների համար» (S-407) և «Ինչպես կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին արյան փոխներարկումից» (S-55) փաստաթղթերը անհրաժեշտության դեպքում կարող եք վերցնել երեցներից։