ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Երկրորդ տարին է՝ Ուկրաինայում պատերազմ է։ Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը
2023 թ. փետրվարի 24-ին՝ ուրբաթ, մռայլ տարելից է. լրանում է Ուկրաինայի պատերազմի մեկ տարին։ Ըստ որոշ աղբյուրների՝ ավելի քան 300 000 ուկրաինացի և ռուս զինվոր է զոհվել կամ վիրավորվել։ Բացի այդ՝ պատերազմի ընթացքում շուրջ 30 000 քաղաքացիական անձ է սպանվել։ Այդուհանդերձ, իրական թվերը գուցե ավելի բարձր լինեն։
Ցավոք, այս պատերազմի վերջը կարծես չի էլ նշմարվում հորիզոնում։
«Արդեն գրեթե մեկ տարի է՝ ռուսական ուժերը Ուկրաինա են ներխուժել, բայց այս բախման խաղաղ հանգուցալուծմանը տանող էական նշաններ չեն երևում։ Կարծես թե կողմերից ոչ մեկը ռազմական հաղթանակի հեռանկար չունի, իսկ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հավանականությունը շատ քիչ է» («National Public Radio», փետրվարի 19, 2023)։
Զարմանալի չէ, որ շատ մարդիկ մտահոգված են, որ այս և այլ ռազմական բախումների պատճառով ողջ աշխարհում անմեղ մարդիկ են տառապում և զրկանքներ կրում։ Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը։ Պատերազմները երբևէ վերջ կգտնե՞ն։
Պատերազմ, որը վերջ կդնի բոլոր պատերազմներին
Աստվածաշնչում խոսվում է մի պատերազմի մասին, որը կփրկի մարդկությունը, ոչ թե կկործանի այն։ Այդ պատերազմը հայտնի է Արմագեդոն անունով և ներկայացվում է որպես «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմ» (Հայտնություն 16։14, 16)։ Այդ պատերազմի միջոցով Աստված վերջ կդնի մարդկային իշխանությանը, որը բազմաթիվ կործանարար պատերազմների է հանգեցրել։ Ընթերցեք հետևյալ հոդվածները և իմացեք, թե Արմագեդոնի արդյունքում ինչպես հարատև խաղաղություն կհաստատվի.