Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

CreativeDesignArt/DigitalVision Vectors via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ռասայական հավասարություն. լոկ երազա՞նք։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ռասայական հավասարություն. լոկ երազա՞նք։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Շատերի համար ռասայական հավասարությունը այդպես էլ չիրականացած երազանք է։

  •   «Ռասիզմը շարունակում է թունավորել հաստատությունները, սոցիալական խմբերը և հասարակության առօրյա կյանքը։ Այն մշտական անհավասարության խթան է» (Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար)։

 Ռասայական հավասարությունը երբևէ իրականություն կդառնա՞։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Աստծու տեսակետը ռասայական հավասարության վերաբերյալ

 Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, թե Աստված ինչպես է վերաբերվում տարբեր ռասաների մարդկանց։

  •   «[Աստված] մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա» (Գործեր 17։26

  •   «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35

 Աստվածաշունչը հայտնում է, որ բոլոր մարդիկ մեկ ընտանիքի մաս են կազմում, և Աստված ընդունում է բոլոր ռասաները։

Ռասայական հավասարությունն ինչպե՞ս կհաստատվի

 Իրական հավասարություն կհաստատի միայն Աստծու Թագավորությունը, որը երկնային կառավարություն է։ Այդ կառավարությունը կսովորեցնի մարդկանց՝ ինչպես ճիշտ վարվել մյուսների հետ։ Մարդիկ կսովորեն, թե ինչպես ազատվել ռասիստական հայացքներից և նախապաշարումներից։

  •   «Երկրի.... բնակիչները արդարություն [կսովորեն]» (Եսայիա 26։9

  •   «Ճշմարիտ արդարության արդյունքը խաղաղություն կլինի, և ճշմարիտ արդարության պտուղը՝ հանգստություն ու ապահովություն դարեդար» (Եսայիա 32։17

 Այսօր միլիոնավոր մարդիկ Աստվածաշնչի օգնությամբ սովորում են, թե ինչպես հարգանքով և արժանպատվորեն վերաբերվել մյուսներին։