Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Mary_Ukraine/stock.adobe.com

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Վստահության անկում՝ քաղաքական գործիչների հանդեպ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Վստահության անկում՝ քաղաքական գործիչների հանդեպ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 2024 թվականին աշխարհով մեկ ռեկորդային թվով ընտրություններ են ընթանալու։ Այդուհանդերձ, մարդիկ կորցնում են իրենց վստահությունը քաղաքական գործիչների հանդեպ։

  •   ԱՄՆ-ում հարցում անցած քաղաքացիների մեծ մասն ասում է, որ «քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը շարժվում է՝ անձնական շահերից ելնելով», ոչ թե հասարակությանը ծառայելու ցանկությունից մղված a («Փյու» հետազոտական կենտրոն, սեպտեմբերի 19, 2023)։

 Շատ պատանիներ նույնպես վարանում են վստահել քաղաքական գործիչներին։

  •   «Պատանիներն այսօր խնդիրների կառուցողական լուծումներ են փնտրում, բայց հարցումների ժամանակ ասում են, որ քաղաքական գործիչները հեռու են նման մոտեցումից» (The New York Times, հունվարի 29, 2024)։

  •   «Համաձայն մի հարցման՝ պատանիները յութուբերներին ավելի շատ են վստահում, քան քաղաքական գործիչներին» (The Korea Times, հունվարի 22, 2024)։

 Արժե՞ հույս դնել քաղաքական գործիչների վրա՝ լավ ապագայի ակնկալիքներ ունենալով։ Ո՞ւմ կարելի է վստահել։

Ո՞ւմ եք վստահում

 Մարդիկ պետք է զգույշ լինեն, թե ում են վստահում։ Աստվածաշնչում ասվում է, որ «անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15

 Դեռ ավելին՝ անգամ ամենաազնիվ և լավ մղումներ ունեցող քաղաքական գործիչները սահմանափակ են իրենց գործողություններում։ Հենց այդ պատճառով էլ Աստվածաշունչը զգուշացնում է.

  •   «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա» (Սաղմոս 146։3

Ղեկավար, ում կարող եք վստահել

 Աստվածաշնչում ասվում է, որ Աստված նշանակել է մի առաջնորդի, ով ամենաշնորհալին է ու ամենավստահելին՝ Հիսուս Քրիստոսին (Ղուկաս 1։32, 33)։ Հիսուսը Աստծու Թագավորության Թագավորն է, որը երկնքից իշխող կառավարություն է (Մատթեոս 6։10

a «Փյու» հետազոտական կենտրոն, «Ամերիկացիների մռայլ հայացքները՝ ազգի քաղաքական գործիչների հանդեպ», սեպտեմբեր, 2023։