Անցնել բովանդակությանը

Քաղցրահնչուն երգերը շատ լեզուներով

Քաղցրահնչուն երգերը շատ լեզուներով

Որևէ երգ մեկ ուրիշ լեզվով թարգմանելը դժվար գործ է։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար է մի ամբողջ երգարան թարգմանելը, որն ունի 135 երգ։

Եհովայի վկաները հաջողությամբ իրականացրել են նման մի աշխատանք և երեք տարում իրենց նոր՝ «Գովերգենք Եհովային» երգարանը թարգմանել են 116 լեզուներով։ Նույն երգարանի մեկ այլ տարբերակ, որը պարունակում է 55 երգ, թարգմանվել է ևս 55 լեզուներով։

Թարգմանությո՞ւն, թե՞...

Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականությունը թարգմանում են արդեն իսկ մոտ 600 լեզուներով։ Նրանց գրականությունը օնլայն մատչելի է մոտ 400 լեզուներով։ Բայց երգարան թարգմանելը առանձնակի դժվարություն էր։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ «Գովերգենք Եհովային» երգարանի երգերի խոսքերը պետք է թարգմանվեին բազմաթիվ լեզուներով, մինչդեռ երաժշտությունը պետք է մնար նույնը։

Երգեր թարգմանելը նույնը չէ, ինչ ամսագրեր թարգմանելը։ «Դիտարան» ամսագրի հոդվածները թարգմանելիս, օրինակ, թարգմանիչները ձգտում են ճշգրտորեն փոխանցել տեքստի բոլոր նրբերանգները։ Երգեր թարգմանելը ուրիշ մոտեցում է պահանջում։

Ուրիշ մոտեցում

Երգեր թարգմանողները բնագիր տեքստին այլ կերպ են մոտենում, քանի որ երգի բառերը պետք է լինեն ոչ միայն իմաստալից ու գեղեցիկ, այլև հեշտ հիշվող։

Այս երգերի խոսքերը պետք է լինեին այնքան պարզ, որ երգողը անմիջապես ընկալեր դրանց իմաստն ու էությունը։ Բացի այդ խոսքերն ու երաժշտությունը պետք է այնքան ներդաշնակ լինեին յուրաքանչյուր լեզվով, որ ակնհայտ լիներ, որ երգը բխում է մարդկանց սրտերից։

Ինչպե՞ս թարգմանիչները հասան այդ նպատակին։ Ընդհանուր առմամբ նրանք ոչ թե բառացի են թարգմանել «Գովերգենք Եհովային» անգլերեն երգարանի երգերը, այլ տրված առաջնորդության համաձայն՝ գրել են նոր խոսքեր, որոնք փոխանցում են միևնույն միտքը, ոգին և զգացմունքները։ Թարգմանիչները ձգտել են հավատարիմ մնալ յուրաքանչյուր երգի հիմքում ընկած սուրբգրային մտքին, սակայն միաժամանակ օգտագործել են իրենց մայրենի լեզվում գործածվող արտահայտություններ, քանի որ դրանք հոգեհարազատ են և հիշվող։

Նախ թարգմանիչները բառացի թարգմանել են անգլերեն երգի բառերը։ Հետո մի վկա, ով երգի խոսքեր գրելու շնորհք ունի, կենդանություն է հաղորդել տեքստին՝ տալով գույներ ու երանգներ, բայց միևնույն ժամանակ չի փոխել երգի իմաստը։ Այնուհետև թարգմանիչների խումբը և սրբագրիչները ստուգել են երգի խոսքերը՝ ուշադիր լինելով, որ այն ներդաշնակ լինի աստվածաշնչյան ճշմարտություններին։

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող Եհովայի վկաները ցնծությամբ ընդունեցին այս նոր երգարանը։ Շատ վկաներ էլ անհամբեր սպասում են այն օրվան, երբ երգարանը լույս կտեսնի իրենց մայրենի լեզվով։