Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 8 (2019 թ. մարտ—օգոստոս)
Այս նկարների ալբոմում կարող եք տեսնել, թե 2019 թ. մարտից օգոստոսն ընկած ժամանակահատվածում ինչ շինարարական գործեր են արվել Եհովայի վկաների՝ Բրիտանիայի նոր մասնաճյուղում։
Մարտի 5, 2019—Գրասենյակային շենք
Քույրը կաթսայատանը մեկուսացնում է ջեռուցման խողովակները։
Մարտի 29, 2019—Հարավային արտադրական շենք
Հանդերձարանի լոգարանում արհեստավորները սալիկապատում են պատերը։
Ապրիլի 10, 2019—Գրասենյակային շենք
Եղբայրը տեղադրում է շանթարգելի ցանցը: Այն նախատեսված է շինությունը կայծակից պաշտպանելու համար։ Եղբոր համազգեստը պարանով ամուր կապված է տանիքին, որպեսզի նա անվտանգ աշխատի։
Ապրիլի 16, 2019—Գրասենյակային շենք
Եղբայրները մաքրում են պատուհանները, որպեսզի դրանք նախապատրաստեն անվտանգության պիտակները փակցնելու համար։ Այդ պիտակների շնորհիվ պատուհանները ավելի տեսանելի կլինեն, և մարդիկ քայլելիս չեն բախվի դրանց։
Ապրիլի 23, 2019—Բնակելի շենք Ա
Քույրը հատուկ տեսանկարահանող սարքով ստուգում է, թե արդյոք նոր տեղադրված ջրատար խողովակները մաքուր են և պատրաստ շահագործման։
Ապրիլի 23, 2019—Գրասենյակային շենք
Ատաղձագործները տեղադրում են փայտե տախտակներ այն սրահի պատին, որը հետագայում ծառայելու է որպես ճաշարան, լսարան և հատուկ միջոցառումների անցկացման վայր։
Մայիսի 14, 2019—Բնակելի շենք Բ
Կանաչապատողները եզրապատի երկայնքով տնկում են բույսեր։
Մայիսի 14, 2019—Բնակելի շենք Ա
Եղբայրները տեղադրում են ապակե արգելապատնեշ, որը հայտնի է «Ջուլիետ» պատշգամբ անունով։ Այդ պատնեշը կպաշտպանի բնակիչներին՝ միաժամանակ չխոչընդոտելով լույսի և օդի ազատ ներթափանցումը։
Մայիսի 21, 2019—Գրասենյակային շենք
Գլխավոր ընդունարանի դիմացի հատվածում էլեկտրիկները լույսեր են տեղադրում։
Հունիսի 11, 2019—Հյուսիսային արտադրական շենք
Եղբայրը էլեկտրական գործիքով կտրում է օդափոխության համար նախատեսված խողովակները։
Հունիսի 17, 2019—Գրասենյակային շենք
Կանաչապատման աշխատողները ծառեր են տնկում և արահետներ են բացում։ Ձախ կողմում բազմաֆունկցիոնալ սրահի շենքն է, որը ծառայելու է որպես ճաշարան, լսարան և միջոցառումների անցկացման վայր։ Հետևում երևում է բնակելի շենք Ա-ն։
Հունիսի 24, 2019—Բնակելի շենք Ա
Ինժեները տեղադրում է հակահրդեհային ցնցուղային համակարգի մասերից մեկը։
Հուլիսի 9, 2019—Գրասենյակային շենք
Կանաչապատողները փխրեցնում են հողը, որպեսզի սիզամարգի սերմեր ցանեն։ Հետևի մասում ջրցան ձողով լվանում են գրասենյակների պատուհանները։
Հուլիսի 9, 2019—Հյուսիսային արտադրական շենք
Աշխատողները գործիքներով ուղղում են ինքնահարթեցվող հատակը։ Նրանք գլանիկով վերացնում են օդի պղպջակները։
Հուլիսի 24, 2019—Գրասենյակային շենք
Աշխատողները վինիլային հատակ են տեղադրում բազմաֆունկցիոնալ սրահում, որը ծառայելու է որպես ճաշարան, լսարան և միջոցառումների անցկացման վայր։ Հետևի պատին, որտեղ բեմն է լինելու, տեղադրվելու են մոնիտորներ և ձայնային համակարգ։
Հուլիսի 26, 2019—Հյուսիսային արտադրական շենք
Տեսանյութերի նկարահանման ստուդիային կից՝ ատաղձագործը կահավորում է նկարահանվողների համար նախատեսված վարսահարդարման և դիմահարդարման սենյակը։
Օգոստոսի 1, 2019—Հյուսիսային արտադրական շենք
Արհեստավորները գրասենյակում տեղադրում են հավաքովի-քանդովի միջնորմեր։ Դրանք հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում հեշտությամբ ձևափոխելու գրասենյակը։
Օգոստոսի 1, 2019—Հյուսիսային արտադրական շենք
Պայմանագրով աշխատողը տեսանյութերի նկարահանման ստուդիայի համար իրար է միացնում ձողակառուցները։ Նկարահանումների ժամանակ այդ կառույցների վրա ամրացվելու են լույսեր և տեսախցիկներ։
Օգոստոսի 15, 2019—Մասնաճյուղի շինհրապարակ
Տեսարան հյուսիսային կողմից։ Ձախ կողմում երևում են Բ, Գ, Դ, Ե և Զ բնակելի շենքերը, որոնք արդեն պատրաստ են։ Կենտրոնում երևում են Ա բնակելի շենքը, որի շինարարությունը մոտենում է իր ավարտին, և գրասենյակային շենքը, որի շինարարությունը արդեն ավարտվել է։ Աջ կողմում հարավային և հյուսիսային արտադրական շենքերն են, որոնց շինարարությունը գրեթե ավարտված է։ Ամբողջ տարածքում դեռևս շարունակվում են կանաչապատման աշխատանքները։
Օգոստոսի 26, 2019—Գրասենյակային շենք
Աշխատողները ընդունարանի հետնամասում տեղադրում են քարե սալիկներ։ Հետնամասում երևացող ծածկը պաշտպանում է արևից, մինչ մաքրում են քարե սալիկները։