Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ այցելուները շրջում են թանգարանում։ Մեջտեղում՝ «Լա Մոդելո» թանգարանի մուտքը (Բարսելոնա, Իսպանիա): Աջ կողմում՝ ցուցադրված են ազատազրկված եղբայրներից մեկի նամակների պատճեները, որոնք նա գրել է իր կնոջը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 2023
ԻՍՊԱՆԻԱ

«Ազատազրկված՝ հանուն խղճի». Եհովայի վկաների մասին հատուկ ցուցահանդես՝ Իսպանիայում

«Ազատազրկված՝ հանուն խղճի». Եհովայի վկաների մասին հատուկ ցուցահանդես՝ Իսպանիայում

Այցելուները շրջայց են կատարում «Լա Մոդելո» նախկին բանտում

2023 թ. հոկտեմբերի 14-ից դեկտեմբերի 16-ը Բարսելոնայի (Իսպանիա) «Լա Մոդելո» թանգարանում և մշակութային կենտրոնում, որը նախկինում բանտ է եղել, «Ազատազրկված՝ հանուն խղճի» վերնագրով մի նոր ցուցահանդես էր գործում։ Ցուցահանդեսի չորս բաժինների նպատակն էր հասարակությանը, այդ թվում՝ պաշտոնյաներին և կրթության ոլորտի մասնագետներին, ներկայացնել այն երիտասարդ Եհովայի վկաների կարկառուն հավատի պատմությունը, ովքեր հրաժարվել են փոխզիջումների գնալ քրիստոնեական չեզոքության հարցում։

Ցուցահանդեսը պատմում էր մեր իսպանաբնակ եղբայրների մասին, ովքեր 1930-ականներից սկսած՝ ազատազրկվում էին պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: 1960-1970-ականներին բանտարկված եղբայրների թիվը հասել էր մոտ 1 000-ի։ Նրանցից ավելի քան 40-ը ազատազրկվել էր «Լա Մոդելո» բանտում։

Ցուցատախտակի վրա ներկայացված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարված եղբայրների նկարները

Ցուցանմուշները ներկայացնում էին, թե ինչ է նշանակում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը, և թե ինչպիսին է եղել այդ երիտասարդ Վկաների կյանքը բանտում։ Տասնամյակներ շարունակ մեր հավատարիմ եղբայրները այսպիսի խիզախ դիրքորոշում են ունեցել, մինչև որ Իսպանիայի կառավարությունը 1984 թ.-ին պաշտոնապես ընդունել է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։

Ցուցահանդեսի բացման միջոցառմանը ելույթ ունենալու հրավեր էր ստացել պատմության պրոֆեսոր Միգել Անխել Պլազան: Նա զրուցել էր մի քանի Եհովայի վկաների հետ, որոնք ազատազրկված էին եղել «Լա Մոդելո» բանտում։ Պրոֆեսորը նշեց. «Նրանցից ոչ մեկը քննադատական մեկնաբանություն կամ բացասական բան չասաց այն մասին, թե ինչերի միջով է անցել «Լա Մոդելո» բանտում, նույնիսկ բանտապահների մասին բացասական որևէ բան չնշեց։ Բոլորը ժպիտով էին պատմում իրենց հետ պատահած դեպքերի մասին»։ Միջոցառման ներկաների թվում էր նաև եղբայր Ֆերնանդո Տրեպատը, ով ազատազրկված է եղել «Լա Մոդելո» բանտում։ Նա ասաց. «Նույնիսկ հիմա՝ ավելի քան 50 տարի անց, համոզված եմ, որ աստվածաշնչյան սկզբունքների օգնությամբ ճիշտ որոշում եմ ընդունել։ Այսօր էլ նույն կերպ կվարվեի»։

Եղբայր Դավիդ Բայդեսը, ով այդ միջոցառման պատասխանատուն էր, ասաց. «Թեև ցուցահանդեսը անցյալի մասին է, սակայն շատ ժամանակահարմար է։ Ներկայումս տարբեր երկրներում մոտ 200 Եհովայի վկաներ ազատազրկված են Աստվածաշնչի վրա հիմնված իրենց հավատալիքների համար»։

Մեր եղբայրներից ու քույրերից մի քանիսը, ովքեր «Լա Մոդելո» թանգարանի հատուկ ցուցահանդեսում էքսկուրսավարներ են եղել

Շատ ենք գնահատում Իսպանիայի մեր եղբայրների նվիրվածությունը և տասնամյակներ շարունակ դրսևորած դիմացկունությունը։ Մենք կշարունակենք աղոթել ներկայումս բանտում գտնվող մեր հավատակիցների համար (Եբրայեցիներ 13։3