Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայի Գերագույն դատարանի պատմական որոշումը

Հարավային Կորեայի Գերագույն դատարանի պատմական որոշումը

2018 թ. նոյեմբերի 1-ին՝ հինգշաբթի, Հարավային Կորեայի Գերագույն դատարանը 9 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հանցանք չէ։ Խղճի ազատության իրավունքը իրականացնելը «արդարացի հիմք» է զորակոչից հրաժարվելու համար։ Հարավային Կորեայի բարձրագույն ատյանի կողմից կայացված այս պատմական որոշումը հիմք է տալիս արդարացնելու ավելի քան 900 եղբայրների, որոնց գործերը գտնվում են Կորեայի տարբեր դատական ատյանների վարույթում։

Այս տարի՝ ավելի վաղ, Կորեայի Սահմանադրական դատարանը վճռեց, որ արդեն 2019 թ. դեկտեմբերին խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները պետք է ունենան այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորություն։

Մենք ցնծում ենք և փառաբանում Եհովային այս պատմական որոշման համար։