JW.ORG ԿԱՅՔ
Հաճախ տրվող հարցեր—JW.ORG
Համատեղելի է ժամանակակից շատ օպերացիոն համակարգերի և բրաուզերների հետ։ Լավագույնս կաշխատի, եթե տեղադրեք ձեր բրաուզերի ամենանոր տարբերակը։
Հետևյալ բրաուզերների հետ համատեղելի չէ.
Internet Explorer 8 և ավելի հին։ Եթե օգտվում եք ավելի հին օպերացիոն համակարգով աշխատող համակարգչից, որի վրա չեն աշխատում Internet Explorer-ի ավելի թարմ տարբերակները, խնդրում ենք տեղադրեք այլ բրաուզեր։
Opera Mini
Համատեղելի է հետևյալ մոբայլ օպերացիոն համակարգերի հետ.
Android 4.0 և ավելի թարմ
Windows 8.1 և ավելի թարմ
iOS 7.0 և ավելի թարմ (սահմանափակ համատեղելիություն ավելի հին iOS սարքերի հետ)
Կան մի քանի կերպեր, օրինակ.
Բեռնեք «JW Broadcasting» հավելվածը։ Այն հասանելի է Amazon Fire TV, Apple TV (4-րդ սերունդ) և Roku սարքերի համար։
Եթե դուք ունեք սմարթ հեռուստացույց, ապա ներդրված վեբ բրաուզերով կարող եք մուտք գործել jw.org կայք և դիտել տեսանյութեր։ Սակայն յուրաքանչյուր մոդելի սմարթ հեռուստացույցի համար հնարավոր չէ հասանելի դարձել մեր կայքը, ուստի ոչ բոլոր մոդելներով կարող եք տեսանյութեր դիտել։
Դուք կարող եք ձեր հեռուստացույցով տեսանյութեր դիտել՝ օգտագործելով նաև համակարգիչ կամ այլ էլեկտրոնային սարք։ Այս մեթոդներով կարող եք դիտել և՛ նախապես ներբեռնված տեսանյութեր, և՛ օնլայն։
Եթե ունեք Apple ֆիրմայի համակարգիչ կամ էլեկտրոնային սարք, ինչպես նաև Apple TV սարք, ապա կարող եք օգտագործել AirPlay ֆունկցիան, որպեսզի տեսանյութը դիտեք հեռուստացույցով։ Այցելեք Apple ընկերության կայքի օնլայն աջակցման բաժին՝ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար։
Եթե ունեք Google Chromecast սարք, ապա կարող եք ձեր էլեկտրոնային սարքի Chrome բրաուզերից տեսանյութն հեռարձակել ձեր հեռուստացույցի էկրանին։ Այցելեք Google ընկերության կայքի օնլայն աջակցման բաժին՝ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար։
Դուք կարող եք նաև միացնել ձեր համակարգիչը, պլանշետը կամ սմարթֆոնը հեռուստացույցին՝ օգտագործելով HDMI, DVI, VGA կամ S-Video մալուխներ։ Լավագույն տարբերակն իմանալու համար ուսումնասիրեք ձեր էլեկտրոնային սարքերի և հեռուստացույցի արտադրողի ուղեցույցները։
Գուցե ընկերներիցդ մեկը, ով ծանոթ է JW.ORG կայքին, կարողանա օգնել քեզ։ Իսկ եթե ոչ, խնդրում ենք կապ հաստատեք ձեզ ամենամոտ մասնաճյուղի հետ։