JW BROADCASTING
Տեղադրել JW Broadcasting հավելվածը Apple TV–ի վրա
Որպեսզի կարողանաք դիտել JW Հեռարձակումը ձեր Apple TV–ի վրա, պետք է կարգավորեք ձեր Apple TV–ն և տեղադրեք JW Broadcasting հավելվածը։ Հետևեք հետևյալ ցուցումներին՝
Կարգավորել Apple TV–ն
Ձեր Apple TV–ն պետք է ունենա ցուցումներ կարգավորումներ անելու և ինտերնետին միանալու համար։ Երբ այն միացվի, հետևեք էկրանի վրա բերվող ցուցումներին։
Տեղադրել JW Broadcasting հավելվածը App Store–ից
Գնացեք App Store, հետո տեղադրեք JW Broadcasting–ը՝ անելով հետևյալը.
Սահեցրեք Աջ ձեր Siri հեռակառավարման վահանակի Touch surface–ի (Հպման մակերեսի) վրա, մինչև որ ընգծվի Search (Որոնել) ֆունկցիան։
Սեղմեք Հպման մակերեսի վրա, որպեսզի կարողանաք տպել Որոնել դաշտում, հետո, բացված այբուբենից օգտվելով, հավաքեք «JW Broadcasting»։
Կամ էլ՝ սեղմած պահելով Siri կոճակը՝ ասեք՝ JW Broadcasting։
Նշեք հավելվածը և սեղմեք Հպման մակերեսի վրա։
Տեղադրեք հավելվածը՝ հետևելով էկրանի վրա բերվող ցուցումներին։